2018 ից սկսած փոքր տնտեսություններին ուղղված բոլոր ծրագրերը ձախողվել են․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում խաղող մթերողների սուբսիդավորման արդյունքում մթերման նվազագույն գինը 110 դրամից նվազելու է մի դեպքում՝ 80 դրամի, մյուս դեպքում՝ 60 դրամի: Միջոցառումներով նախատեսված է, որ 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար պետությունը ամեն մեկ կգ խաղողի դիմաց կսուբսիդավորի 30 դրամ, իսկ 10 հազար տոննան գերազանցողների դեպքում՝ 50 դրամ: «Այսինքն հավելյալ սուբսիդավորումը ոչ թե գնալու է գյուղացուն, ոչ թե խաղողի ինքնարժեքն ենք բարձրացնելու եւ դարձնենք 140 համ 160 դրամ, այլ տնտեսվարող սուբյեկտին ենք սուբսիդավորելու, որից մթերքի ինքնարշեքն է ընկնելու: Մտահոգություն կա, որ փոքր տնտեսվարողները այս պարագայում էլ ավելի դժվար մրցակցության մեջ են գտնվելու, քանի որ փաստացի նրանց համար խաղողի մթերման գինը 110 դրամ է լինելու»,- նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Share This Article