Որ հավելվածներն են ամենակարճ ժամանակահատվածում ձեռք բերել ավելի քան 100 մլն օգտատեր

2 Min Read

Տեխնոլոգիաների ներկայիս զարգացման փուլում շատ ընկերություններ ստեղծում են հավելվածներ, որոնք կիրառվում են մարդկանց գործունեության տարբեր ոլորտներում: Այս հավելվածների շրջանառությունը հսկայական գումարներ է բերում իրենց հեղինակներին: Աշխարհի բնակչության զգալի մասն իր հեռախոսներում ունի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հավելվածներ:


Ինչո՞վ փոխարինել Յունիստրիմ համակարգը


Մարդու անհագ հետաքրքրասիրությունն օգտագործելով՝ հավելվածներ ստեղծողները փորձում են անընդհատ կատարելագործել հին տարբերակները և ստեղծել նորերը: Հավելվածների նկատմամբ հետաքրքրվածությունը երևում է օգտատերերի թվից: Այս առումով կարևոր նշանակություն ունի հասկանալ՝ ստեծման պահից սկսած որքան ժամանակ է պահանջվել 100 մլն օգտատերի շեմը անցնելու համար: Այս առումով առկա է բավականին հետաքրքիր վիճակագրություն.

  • Threads-ը Մարկ Ցուկերբերգի ստեղծած հավելվածն է, որը պետք է մրցի Իլոն Մասկի Twitter-ի կամ X-ի հետ: Պատկերացնում եք՝ 2023թ-ին ստեղծված Threads-ից պահանջվեց ընդամենը 5 օր օգտատերերի թիվը 100 մլն-ի հասցնելու համար: 
  •  ChatGPT-Սա ուղղակի ցնցում առաջացրեց հանրության շրջանում: Արհեստական բանականությամբ օժտված հավելվածն օգնության եկավ մարդկությանը:  Այն ստեղծվել է 2022թ.-ին, պահանջվել է ընդամենը 2 ամիս օգտատերերի թվաքանակը 100 մլն-ի հասցնելու համար:
  • TikTok- Հակասական վերաբերմունքի ու քննարկումների առիթ դարձած հայտնի հավելվածը 3-րդ տեղում է: Վերջինս ստեղծվել է 2017թ-ին և ընդամենը 9 ամսում հետևորդների թիվը հասել է 100 մլն-ի։
  • Հայտնի հավելվածներից WeChat-ին և Instagram-ին պահանջվել է համապատասխանաբար 1 տարի 2 ամիս և 2 տարի 6 ամիս օգտատերերի թիվը 100 մլն-ի հասցնելու համար։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով