Քանի միջուկային ռեակտոր կա աշխարհում. Դրանց տարիքն ու արտադրված էներգիայի ծավալը՝ ըստ PRIS-ի

3 Min Read

Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի շարունակական աճը մարդկությանը ստիպում է որոնել դրա ստացման տարբեր աղբյուրներ: Վերջիններիս թիվն անընդհատ ավելանում է նոր տեխնոլոգիաների ակտիվ ներդրման հաշվին: Սակայն նորերին զուգահեռ մարդկությունը չի կարողանում հրաժարվել ավանդական դարձած էլեկտրաէեներգիայի աղբյուրներից: Խոաքը ատոմային էներգետիկայի մասին է, որը սկսեց բուռն կերպով զարգանալ դեռևս 1950-ականներից: Այստեղ կենսական նշանակություն ստացան միջուկային ռեակտորները, որոնց կառուցումը  վերելք ապրեց 1970, 1980 և 1990թթ-երին:


Գերմանիան 12 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար


Միջուկային էներգետիկան վերջին ժամանակներում իր վրա է կրում նոր տեխնոլոգիաների ազդեցությունը: Միջուկային էներգետիկա ունի նաև Հայաստանը, որն ապահովում է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի 30%-ից ավելին: Հայաստանում ատոմակայանի աշխատանքները վերահսկվում են ռուս մասնագետների կողմից: Ռուսաստանը ներկայումս լուրջ դիրքեր ունի աշխարհում միջուկային էներգետիկայի ներդրման ոլորտում:

Պատահական չէ, որ ներկայումս Թուրքիայում կառուցվում է խոշոր ատոմակայան: Միջուկային էներգետիկան բավականին զարգացած է Ֆրանսիայում, Ճապոնիայում, իսկ ահա Գերմանիան հրաժարվեց ատոմակայանների աշխատանքից` 2023թ.-ի ապրիլի 16-ին երկրի էներգետիկ համակարգից անջատելով գործող վերջին 3 ատոմակայանները:


ԵՄ-ի գործող ատոմակայաններն արդյո՞ք կմնան առանց ուրանի


Ատոմակայանների աշխատանքը միշտ էլ անհանգստություն է առաջացնում հանրության շրջանում հատկապես այն պահերին, երբ միջուկային ռեակտորները վնասվում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ռադիոակտիվ նյութերի արտահոսք: Այս միջադեպերը կարող են կապված լինել միջուկային ռեակտորների կյանքի տևողոթյան հետ:

Ընդհանուր առմամբ, միջուկային ռեակտորների շահագործման միջակայքը համարվում է 20-40 տարի: Այսինքն՝ միջինում շահագործման թույլատրելի տևողությունը կազմում է մոտ 32 տարի: Նկատենք, որ միջուկային ռեակտորի կյանքը կարելի է երկարացնել պարբերաբար նորոգումներ իրականացնելու ճանապարհով: Մասնավորապես, Հայաստանի ատոմակայանը գործում է արդեն 30 տարուց ավելի՝ վերանորոգումներով:

Այս առումով հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել Power Reactor Information System (PRIS)-ը 2023թ.-ի մարտի դրությամբ.

Ուսումնասիրության են ենթարկվել աշխարհում գործող 422 միջուկային ռեակտորներ, որոնք միասին ապահովում են  377,891 Մվտ էլեկտրաէներգիա: Խնդիր է դրված պարզել՝ գործող միջուկային ռեակտորների հնության աստիճանը:

Հրապարակված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջուկային ռեակտորների 36.7% 31-40 տարեկան են, 25.4%-ը՝ 41-50 տարեկան և  15.9%-ը՝ 0-10 տարեկան: Հավելենք, որ 41-50 տարիքի միջուկային ռեակտորների միջոցով ստացվում է ընդամենը 88,526 Մվտ, 31-40 տարի գործո ղ ռեակտորների պարագայում՝ 149,638 Մվտ, և 0-10 տարիքի ռեակտորների դեպքում՝ 66,937 Մվտ էլեկտրաէներգիա:

*Հայկական ատոմակայանի առաջին ռեակտորի տարիքը կազմում է 47 տարի՝ այն շահագործման է հանձնվել 1976թ.-ին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով