Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է զարգանալ հարաբերությունների անցանկալի իրավիճակ։ Երբեմնի ռազմավարական դաշնակիցներն անընդհատ մեղադրում են իրար։
Ձևավորվող հարաբերությունները չափազանց վտանգավոր են Հայաստանի համար։ Մի կողմ թողնելով այն կարևոր փաստը, որ Հայաստանի սահմանները հիմնականում վերահսկվում են ՌԴ կողմից՝ նշենք, որ այն նաև Հայաստանի տնտեսության հիմնական հովանավորն է։
Անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը կտրուկ փոխել իր վերաբերմունքը տարածաշրջանում և հատկապես բացասաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Մյուս կողմից, հայաստանյան իշխանություններն իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն ավելի են սրում հարաբերությունները։
Տնտեսությունը շարունակում է հարմարվել ստեղծվող բացասական իրավիճակին՝ դեռևս արձանագրելով աճի միտումներ։
Ամենախոր անկումը նկատվել է արտահանման ծավալներում. Տնտեսական ցուցանիշները 2023թ-ի հունիս ամսին
Այս ամենով հանդերձ` տնտեսությունում 2023թ-ի հուլիս ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արձանագրել է հետևյալ արդյունքները.
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 216,727 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 48,323 մլն դրամ:
2023թ-ի հուլիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 478,244 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 258,039 մլն դրամ արդյունքները:
2023թ-ի հուլիսին ՀՀ-ում արտադրվել է 669 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հուլիսին կազմել է 269,729 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 556 մլն դոլար և 901 մլն դոլար:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի հուլիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի հուլիսի և 2023թ-ի հունիսին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ․
Նախ և առաջ փաստենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը /ՏԱՑ/ 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 6%, իսկ հունիսի համեմատ՝ 7,6%։
Ամենամտահոգիչ անկումը 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ 2.4%-ով:
2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ ամենամեծ աճը արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 20%-ով։
Այս ամենը դիտվել է գնաճի 5,8% մակարդակի և միջին ամսական անվանական աշխատավարձերի 12,6%-ով աճի պայմաններում։
2023թ-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ ամենախոր անկումը նկատվել է ներմուծման ծավալներում՝ 6,6%-ով։
Զգալի աճ է նկատվել շինարարության ծավալներում՝ 12%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում