Տնտեսությունը շարունակում է աճի միտումներ ցույց տալ: Այս իրավիճակում մեծ աշխուժություն է նկատվում ՀՀ բանկային համակարգում, որը, ՊԵԿ տվյալների համաձայն, հսկայական հարկեր է վճարել պետբյուջե: Բանկային համակարգn ակումուլացնում է ավանդներ և տալիս խոշոր ծավալների վարկեր տնտեսության տարբեր հատվածներին: Վարկավորման զգալի ծավալներ ունեն նաև ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունները: Անշուշտ, վարկային կազմակերպությունների ծավալներն էականորեն զիջում են առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներին:
ՀՀ բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2023թ. II եռամսյակում
Տրամադրված վարկերի ծավալներով հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում տնային տնտեսությունները, մյուս կողմից, առևտրային բանկերը ներգրավում են տնային տնտեսություններից ավանդներ: Հետաքրքիր կլինի հասկանալ, թե առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները որքան վարկեր են տվել տնային տնտեսություններին և առևտրային բանկերը որքան ավանդներ են ներգրավել տնային տնտեսություններից:
Այս համատեքստում մեր իրականացրած հաշվարկները, որոնք արվել են ՎԿ տվյալների հիման վրա, ներկայացված են ստորև.
Առաջին հերթին անդրադառնանք առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններից ներգրաված ավանդներին: Պարզվում է՝ 2023թ-ի հունիսին առևտրային բանկերը տնային տնտեսություններից ներգրավել են 413,958 մլն դրամի դրամով ավանդներ: Վերջինս սույն թվականի մարտի համեմատ աճել է 14%-ով:
Մյուս կողմում են արտարժույթով ավանդները, որոնց ծավալները 2023թ.-ի հունիսին կազմել են 414,968 մլն դրամ և 2023թ.-ի մարտի համեմատ նվազել է 5%-ով: Նկատելի է, որ արտարժույթով և դրամով ներգրաված ավանդների ծավալների տարբերությունը չափազանց փոքր է:
2023թ.-ի հունիսին առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները տնային տնտեսություններին տվել են դրամով վարկեր 2,062,690 մլն դրամի չափով: Դրամով վարկերի ծավալները 2023թ.-ի հունիսին մարտի համեմատ աճել են 5%-ով:
Արտարժույթով տրված վարկերի ծավալները 2023թ.-ի հունիսին կազմել են 298,007 մլն դրամ: Վերջինս 2023թ.-ի մարտի համեմատ աճել է 2%-ով:
Նկատում ենք, որ արտարժույթով և դրամով տրամադրված վարկերի տարբերությունը չափազանց մեծ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում