Կրթությունը թանկացել է 4,7 %-ով․ որո՞նք են ամենաթանկ ու ամենաէժան մասնագիտությունները

6 Min Read

Այս տարվա հուլիս ամսվա տվյալներով Հայաստանում կրթությունը 1 տարվա կտրվածքով թանկացել է 4,7 %-ով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Ըստ դիտարկվող քաղաքաների թանկացում է գրանցվել հետևյալ չափերով․

  • Երևան՝ 5,2 %-ով
  • Գյումրի՝ 5,5 %-ով
  • Վանաձոր՝ 2 %-ով
  • Վաղարշապատ՝ 4,8 %-ով
  • Աշտարակ՝ 5,8 %-ով
  • Իջևան՝ 5,2 %-ով
  • Հրազդան՝ 0,1 %-ով
  • Եղեգնաձոր՝ 0 %-ով
  • Գավառ՝ 4,4 %-ով
  • Կապան՝ 6,7 %-ով
  • Արտաշատ՝ 4,8 %-ով

Ամենաբարձր ու ամենացածր վարձավճարները

Իսկ ընդհանրապես, ամենաթանկ կրթական ծրագրերն են ԵՊԲՀ-ի ու Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Բուժական գործ»-ը, «Ստոմատոլոգիա»-ն, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ը՝ տարեկան 1 մլն դրամ։

Ամենացածր վարձավճարն ունեն Երևանի «Մենեջմենթ» համալսարանի «Լրագրություն», «Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագրերը՝ տարեկան 150 հազար դրամ։

Վարձավճարների մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Ներկայացնում ենք դիմորդների շրջանում ավանդաբար մեծ պահանջարկ վայելող մի քանի մասնագիտությունների անվճար ու վճարովի տեղերի քանակը, տարեկան վարձավճարները տարբեր բուհերում (բակալավրիատ):

«Բուժական գործ»

✓Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ»-ը շարունակում է մնալ ամենաթանկերից մեկը՝ 1 մլն դրամ տարեկան վարձավճարով։ Հատկացված անվճար տեղերի թիվը 60-ն է (այդ թվում՝ 28 նպատակային), վճարովի տեղերի թիվը 390 է։

✓Այն նույնքան արժե Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 1 մլն դրամ. դա 150 հազարով ավելի է նախորդ տարի այդ բուհի սահմանած վարձավճարից։ Հատկացված է 70 վճարովի տեղ։

✓Երևանի «Գլաձոր» համալսարանում «Բուժական գործ»-ի համար սահմանված է 860 հազար դրամ վարձավճար ու 50 վճարովի տեղ։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս բուհը տվյալ մասնագիտացման վարձը իջեցրել է 140 հազար դրամով։

✓«Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում (70 տեղ) ու Ավանդական բժշկության համալսարանում (30 տեղ) պահպանվել է նախորդ տարվա 800 հազար դրամ չափը։

✓Նույն վարձավճարն է նաև Գյումրու «Պրոգրես» համալսարանում (60 տեղ), Հայկական բժշկական ինստիտուտում (40 տեղ) ու «Էրեբունի» բժշկական ակադեմիայում (30 տեղ)։ Վերջին 2-ի դեպքում վարձավճարը նախորդ տարվա համեմատ աճել է 100 հազար դրամով։

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»

Դիմորդների շրջանում առավել շատ պահանջարկ վայելողներից է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտացումը։

✓Մայր բուհում դրա վարձավճարն է 800 հազար դրամ (44 անվճար, 166 վճարովի տեղ)։ Նույն բուհի Իջևանի մասնաճյուղում՝ 450 հազար դրամ (նախորդ տարվա 420 հազարի փոխարեն) ու 10 անվճար, 25 վճարովի տեղ,

✓Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 750 հազար (նախորդ տարի՝ 678 հազար), տեղերը՝ 21/38։ Նույն բուհի Գյումրու մասնաճյուղում՝ 432 հազար (նախորդ տարի՝ 402), տեղերը՝ 13/7։ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ավելացել է 100 հազար դրամով ու այս տարվա համար սահմանված է 400 հազար, տեղերը՝ 8/14։

✓Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում կրթական այդ ծրագրի վարձավճարն է 420 հազար դրամ (նախորդ տարի՝ 350), տեղերը՝ 7/19։

✓Գորիսի պետական համալսարանում՝ 390 հազար, տեղերը՝ 5/13,

✓Հայ-Ռուսական համալսարանում՝ 650 հազար՝ նախաորդ տարվա 500 հազարի փոխարեն, 16/44 տեղ, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 250 հազար դրամ, 8 տեղ։

«Կառավարում»

Այս կրթական ծրագրի տարեկան վարձավճարը ԵՊՀ-ում 850 հազար դրամ է (2/68)

✓Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 594 հազար (48 վճարովի տեղ)։

✓Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 600 հազար դրամ (11/189) Նույն բուհի Գյումրու մասնաճյուղում՝ 500 հազար (նախորդ տարի՝ 450 հազար), տեղերը՝ 4/36

✓Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ 550 հազար (նախորդ տարի՝ 50), 20 տեղ

✓Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում թանկացել է 100 հազարով ու դարձել 450 հազար (3/17)

✓Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում՝ 80 հազար (3/47)

✓Հայ-Ռուսական համալսարանում՝ 680 հազար (նախորդ տարի՝ 600), 50 տեղ։

✓Եվրոպական համալսարանում այս մասնագիտացման տարեկան վարձավճարն է 966 հազար դրամ (նախորդ տարի՝ 582), 40 տեղ։ Նույն բուհի Գյումրու ու Վանաձորի մասնաճյուղերում՝ 384 հազար՝ 15-ական տեղերով

✓Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ 400 հազար, 10 տեղ

✓Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 400 հազար՝ 20 տեղ

✓Երևանի «Հյուսիսային» համալսարանում՝ 350 հազար, 30 տեղ

✓«Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում՝ 250 հազար՝ 20 տեղ

✓Եվրասիա միջազգային համալսարանում՝ 480 հազար (նախորդ տարի՝ 460), 60 տեղ

✓Երևանի «Գալիք» համալսարանում՝ 300 հազար դրամ՝ 20 տեղ։

«Իրավագիտություն»

Այս կրթական ծրագրի վարձավճարը 2023-24 ուսումնական տարում ԵՊՀ-ում սահմանված է 1 մլն դրամ ու 2 անվճար, 138 վճարովի տեղ։

✓Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում նույն կրթական ծրագրով ուսանելու տարեկան արժեքն է 660 հազար (նախորդ տարի՝ 600), 2/33 տեղ

✓Գավառի պետական համալսարանում՝ 560 հազար (նախորդ տարի՝ 520), 15 տեղ

✓Հայ-Ռուսական համալսարանում՝ 900 հազար (ավելացել է 50 հազարով), 2/60 տեղ,

✓Եվրոպական համալսարանում՝ 966 հազար (նախորդ տարի՝ 600), 60 տեղ։ Բուհի Գյումրու, Վանաձորի ու Իջևանի մասնաճյուղերում՝ 384 հազար՝ 20-ական տեղերով,

✓Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ 500 հազար, 5 տեղ

✓«Եվրասիա» միջազգային համալսարանում՝ 480 հազար (30 տեղ)

✓Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 450 հազար, 20 տեղ, նույն բուհի Գյումրու «Շիրակացի» մասնաճյուղում՝ 280 հազար (նախորդ տարի՝ 315), 10 տեղ։

✓Երևանի «Հյուսիսային» համալսարանում այս կրթական ծրագրի տարեկան վարձավճարը 400 հազար դրամ է, 50 տեղ

✓Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ 320 հազար, 15 տեղ

✓«Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում՝ 250 հազար (20 տեղ)

✓Երևանի «Գալիք» համալսարանում՝ 300 հազար (50 տեղ)

✓Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում՝ 300 հազար (նախորդ տարի՝ 250), 30 տեղ

✓Երևանի «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում՝ 250 հազար դրամ, 30 տեղ

✓Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ 250 հազար (աճել է 30 հազարով), 15 տեղ

✓Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում՝ 250 հազար (նախորդ տարի՝ 220) 10 տեղ

✓Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում՝ 250 հազար, 20 տեղ

✓Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 250 հազար, 20 տեղ

✓Հրազդանի հումանիտար ինստիտուտում՝ 230 հազար (աճել է 10 հազարով), 16 տեղ,

✓«Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանում՝ 220 հազար՝ 20 տեղ

Երևանի «Մենեջմենթ» համալսարանում՝ 200 հազար, 20 տեղ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով