Շվեյցարական «SEBA» բանկը, որն ունի կրիպտոուղղվածություն և արդեն հասցրել է գրավել Շվեյցարիայի և Աբու Դաբիի շուկաները, հայտ է ներկայացրել Հոնկոնգի շուկա մուտք գործելու համար: Հոնկոնգի արժեթղթերի կարգավորիչն արդեն տվել է լիցենզիա և, հետևաբար, «SEBA» բանկը բավականին մոտ է ասիական ֆինանսական կենտրոնում կրիպտոծառայություններ մատուցելու հնարավորությանը:
FTX կրիպտոարժույթի բորսան դատի է տվել իր հիմնադիր Բենքման-Ֆրիդին՝ պահանջելով 1 միլիարդ դոլար
Ընկերությունը հայտնում է, որ Հոնկոնգի պահանջներն ամբողջովին կատարելուց հետո կկարողանա մատուցել բոլոր տեսակի ծառայությունները կապված կրիպտոփողերի հետ: Հոնքոնգի իշխանությունների այս քայլը կապված է այն բանի հետ, որ ներդրվել է մի համակարգ, որն ուղղված է կրիպտոարժույթի մանրածախ առևտրի կարգավորմանը: Վերջինիս շրջանակներում պահանջ է ներկայացվում, որ կրիպտոարժույթային հարթակները և բորսաները պարտավոր են լիցենզավորվել՝ Հոնկոնգում գործունեությունըծավալելու համար:
Հետաքրքիրն այն է, որ «SEBA» բանկը այս հայտարարություններն անում է կրիպտոարժույթի շուկայում տեղի ունեցած ցնցումներից, մասնավորապես «FTX» բորսայի սնանկացումից հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում