Հնդկաստանի կառավարությունն աշխատում է էլեկտրամոբիլների մասով նոր քաղաքականության մշակման ուղղությամբ. արտասահմանյան այն ավտոարտադրողները, ովքեր կտեղափոխեն արտադրության որոշակի հատված Հնդկաստան, կօգտվեն ներմուծման ցածր հարկերից, գրում է Reuters-ը:
Հնդկաստանն ընդլայնում է էլեկտրական մոտոռոլլերի արտադրությունն ու վաճառքի ծավալները. Reuters
Նման մտադրություն ունի Tesla ընկերությունը, որը դիտարկում է Հնդկաստանի ներքին շուկա դուրս գալու հնարավորությունները: Հնդկաստանի կառավարության նոր մոտեցման համաձայն՝ ավտոարտադրողները հնարավորություն են ստանում ավտոմեքենա ներմուծել 15% մաքսատուրքով, այն պարագայում երբ ներկայումս այն կազմում է 100%, որը կիրառվում է $40 հզր և ավելի արժողությամբ ավտոմեքենաների, և 70%՝ այլ արժողությամբ ավտոմեքենաների վրա:
Եթե նման քաղաքականություն որդեգրվի, դա կարող է հանգեցնել ներկրվող էլեկտրամոբիլների/EV/ արժեքի կտրուկ նվազմանը, ինչին բացասաբար են արձագանքում տեղական ավտոարտադրող հսկաները:
Այս քայլի մասին հարցին ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանը լրագրողներին ասել է՝ «առաջարկ չկա իմ առջև՝ նվազեցնելու էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը»:
Ինչևէ, ներմուծման ավելի ցածր հարկերը կարող են օգնել Tesla-ին Հնդկաստանում վաճառել ոչ միայն տեղում արտադրվող նոր մեքենաները, այլև իր մոդելների ամբողջ տեսականին, ասել է երրորդ աղբյուրը:
Անցյալ տարի Tesla-ի և Հնդկաստանի կառավարության միջև բանակցությունները տապալվեցին, երբ պաշտոնյաները հայտնեցին, որ ընկերությունը պետք է նախ զբաղվի տեղական արտադրությամբ:
Վերջերս Tesla-ն հնդիկ պաշտոնյաներին ասել է, որ ցանկանում է տեղական գործարան հիմնել և մոտ 24,000 դոլար արժողությամբ նոր էլեկտրական մեքենաներ արտադրել:
Ըստ աղբյուրներից մեկի՝ Tesla-ն հնդիկ պաշտոնյաներին ասել է, որ հնդկական պոտենցիալ գործարանը կարող է ամբողջ հզորությամբ աշխատել մինչև 2030 թվականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում