Youtube-ում հնարավոր կլինի գտնել երգը՝ այն երգելով

1 Min Read

Android համակարգով աշխատող սարքեր օգտագործողներին համար youtube-ը երգերի որոնման լրացուցիչ տարբերակներ է փորձարկում: Այս մասին հայտնում է Youtube -ը։

«Մենք փորձարկում ենք YouTube-ում երգ որոնելու հնարավորությունը՝ երգելով կամ ձայնագրելով տվյալ պահին հնչող երգը: Եթե ​​դուք փորձի մասնակից եք, կարող եք YouTube-ի ձայնային որոնումից անցնել երգի որոնման նոր գործառույթին և 3 վայրկյանից ավելի երգել կամ ձայնագրել ձեր փնտրած երգը, որպեսզի այն հնարավոր լինի ճանաչել: Երգը նույնականացնելուց հետո կբացվի համապատասխան պաշտոնական երաժշտական ​​բովանդակությունը, օգտատերերի կողմից ստեղծված տեսանյութեր և/կամ տվյալ երգի short-եր YouTube հավելվածում: Այս փորձը տարածվում է ամբողջ աշխարհի մարդկանց փոքր տոկոսի վրա, ովքեր YouTube-ը դիտում են Android համակարգերով աշխատող սարքերով»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով