Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ

1 Min Read

Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ:

Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը։

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվում է.

Ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում,

Գիտության փառատոն Երևանի Ազատության հրապարակում։

Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.

  1. Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2
  2. Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4
  3. Գիտական ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

«Գիտության շաբաթը» նախագիծը միջազգային ձևաչափ է։

Share This Article