Վարորդների նյարդային համակարգի վրա ազդող գործոններին քաջածանոթ ենք բոլորս:
Դրանցից մեկը բենզինի գնի բարձրացումն է։ Այս պահի դրությամբ 1լ պրեմիում տեսակի բենզինի արժեքը կազմում է 520 դրամ: Սա այն պարագայում, երբ ամիսներ առաջ գների անկում էր նկատվում:

Իրավիճակի շուրջ ուսումնասիրություններ է անցկացնում տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող մարմինը։ Բենզինի գների աճը կարող է բարձրացնել նաև մյուս ապրանքների գները՝ նպաստելով գնաճի նոր ալիքի ձևավորմանը:
Բացի այդ՝ այս իրավիճակն էապես հարված է հասցնում վարորդներին՝ ստիպելով վճարել ավելի մեծ գումարներ:
Այս առումով ուսումնասիրենք 2023թ-ի հունվար-հուլիս ամիսներին բենզինի գների փոփոխության դինամիկան նախորդ տարվա նույն ամիսների և նախորդ ամսվա համեմատ․
2023թ-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ակնհայտորեն նկատվում է բենզինի գների անկում: Այսպես, 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ բենզինի գների անկումը կազմել է 14.8%: Սակայն, մյուս կողմից 2023թ-ի հուլիսին հունիսի համեմատ արդեն նկատվում է բենզինի գների 11.1% աճ:
Հետաքրքիրն այն է, որ ներկայիս գների աճի փուլը տեղի է ունենում այն պայմաններում, երբ աշխարհում վառելիքաէներգետիկ ոլորտում կտրուկ փոփոխություններ դեռևս չեն նկատվել: Ավելին, Հայաստան մտավ Shell-ը, որը ն՛շանակում է բենզինի շուկայում մրցակցության մակարդակի բարձրացում:
Shell-ը և բենզինի գները Հայաստանում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
jsvmp hello my website is jsvmp
boy dan hello my website is boy dan
ganja gun hello my website is ganja gun
kakak paul hello my website is kakak paul
kucing bergerak hello my website is kucing bergerak
mega cuan hello my website is mega cuan
sejarah firaun hello my website is sejarah firaun
aztec warrior hello my website is aztec warrior
nasib rere hello my website is nasib rere
Saved as a favorite, I really like your blog!