Գուցե բոլորս ապրում էինք այն համոզմամբ, որ հայերը շատ նվիրված են իրենց ընտանիքներին և նույնիսկ, եթե աշխարհն էլ գլխիվայր շրջվի, հայերի համար, միևնույն է, առաջնահերթ նշանակություն կունենան իրենց ընտանիքները: Աշխարհի տարբեր անկյուններից ընտանեկան բռնության թեմաներով տարատեսակ տեղեկատվություններին շատ բուռն ենք արձագանքում և խիստ դատապարտում այլազգիներին: Սակայն, որքան էլ ցավալի է խոստովանել, մեր իրականությունում ընտանեկան բռնության դեպքերը բավականին շատ են:
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի երեխա ունեցող ընտանիքներին. Կառավարություն
Ընդհանուր առմամբ, ընտանեկան բռնության դեպքերը բացասաբար են ազդում հասարակության հոգեբարոյական իրավիճակի վրա, և ապա շղթայաբար թողնում իրենց հետքը տարբեր ոլորտների վրա:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ միայն 2023թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված ընտանեկան բռնության դեպքերի շրջանակում հարուցվել է 116 քրեական գործ: Ընդ որում՝ քրեական գործերից 92-ը ուղարկվել է դատարան, 21-ը՝ կարճվել է, իսկ 3-ը գտնվում է ընթացքի մեջ:
Ընտանեկան բռնության դեպքերի մասով տարածքային պատկերը հետևյալն է.
Պարզվում է ընտանեկան բռնության մասով հարուցված քրեական գործերի 28,4%-ը պատկանում է Երևանին, 12.9%-ը և 12.1%-ը՝ համապատասխանաբար Գեղարքունիքին և Արմավիրին, իսկ 11.2%-ը և 10.3%-ը՝ համապատասխանաբար Արարատի և Տավուշի մարզերին:
Հետաքրքիր է նաև իմանալ թե ընտանեկան բռնության կողմերը.
Ընտանեկան բռնության մասով հարուցված քրեական գործերի 59%-ում առկա է ամուսնու կողմից բռնություն կնոջ նկատմամբ: 10-ական %-ի պարագայում բռնությունը տեղի է ունեցել նախկին ամուսնու կամ կնոջ և ընտանիքի այլ անդամի կողմից:
Հետաքրքիր է, որ առկա են եղել դեպքեր՝ 2%, երբ կինն է բռնություն գործադրել ամուսնու նկատմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում