Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրում է ատոմակայանը։ Չնայած այդ հանգամանքին՝ մարդիկ շարունակում են տագնապով վերաբերվել ատոմակայանի գործունեությանը։
Ճապոնիան երկարացրեց ատոմակայանների շահագործման ժամկետը. ինչ է նախատեսում օրենքը
Հասարակության կարծիքով, որքան էլ իշխանությունները երաշխավորեն դրա անվտանգությունը, ռիսկերը մեծ են։ Հայաստանը սեյմսիկ գոտում է, մեր տարածաշրջանում հնարավոր են թուրք-ադրբեջանական սադրանքներ և այլ խնդիրներ, որոնք կարող են սպառնալ ատոմակայանի անխափան աշխատանքին։
Բացի այդ` կարևոր նշանակություն ունի ուրանի ներկրումը, որից վառելիք են ստանում ատոմակայանների համար։ Այս խնդիրները միայն հայերիս չեն անհանգստացնում, այլ նաև ավելի մեծ թվով ատոմակայաններ ունեցող երկրներին։
Օրինակ, Ֆրանսիայում գործող ատոմակայանների զգալի մասի աշխատանքը պայմանավորված է ուրանի բավարար պաշարների ներկրմամբ։ Ցավոք, Նիգերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բարձրացրել են ուրանի գները։
Համաձայն «Markets insider»-ի տվյալների`դեռևս 2023թ-ի օգոստոսի 14-ին 1 ֆունտ ուրանն արժեր $42,6, իսկ արդեն օգոստոսի 20-ին՝ $58,2։
Անշուշտ, գների նման աճը բավականին ծանր կնստի Եվրամիության բյուջեի վրա, որն առանց այդ էլ հսկայական միջոցներ է ուղարկում Ուկրաինա։ Մյուս խնդիրը պայմանավորված է ԵՄ-ում ուրանի ներմուծման ծավալների կառուցվածքով․
Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ ԵՄ-ում ուրանի ներմուծման ծավալներում Նիգերը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 25,4% մասնաբաժնով, իսկ Ռուսաստանը՝ չորրորդ տեղը 16,9% մասնաբաժնով։
Այս երկու երկրներն էլ խիստ բացասաբար են տրամադրված Արևմուտքի հանդեպ։ Հետևաբար, նրանք կարող են սահմանափակել ուրանի արտահանումը դեպի ԵՄ։ Ռուսաստանի և Նիգերի մասնաբաժիններն իրար հետ կազմում է մոտ 42%։
Այս պարագայում ԵՄ-ն պետք է ավելացնի ուրանի ներմուծման ծավալներն այլ ուղղություններով, սակայն արդյոք ներկայիս գնային պայմաններում դա շահավետ է, թե ոչ՝ դժվար է ասել։
Մյուս կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ ԵՄ-ի ատոմակայաններն ապահովված կլինեն միջուկային վառելիքով առնվազն երեք տարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում