Ավտոարտադրող «VINFAST»-ի հաջողությունները «NASDAQ» բորսայում

1 Min Read

2023թ-ի օգոստոսի 15-ին վիետնամական  VinFast ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոմոբիլների արտադրությամբ, մեծ հաջողություններ է արձանագրել Nasdaq բորսայում։


Ինչու են տեխնոլոգիական ստարտափները լքում Իսրայելը. Reuters


Նախ ընկերության արժեթղթերի նախնական գինը սահմանվել է $22, չնայած այն հանգամանքին, որ ընկերության գործընկեր «Black Spade Acquisition» (SPAC)-ն այն գնահատել էր $10, իսկ ընկերության ընդհանուր արժեքը սահմանել էր $23 մլրդ։

Այնուհետև «Nasdaq» բորսայում գործարքների փակման ժամանակ ընկերության արժեթղթերի գինը հասել է $37 մակարդակին, ինչի արդյունքում ընկերության գինը ներկայումս գնահատվում է $85 մլրդ` ավելին քան Ford-ը և General Motors-ը։

Այս իրադարձության շնորհիվ վիետնամական ընկերությունն իր շուկայական կապիտալիզացիայի մակարդակով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ի ֆոնդային բորսայում։

VinFast-ի հաջողությունները ոչ միայն մեծ հնարավորություններ են բացում նրա զարգացման ճանապարհին, այլ նաև հնարավորություններ են ստեղծվում համաշխարհային տնտեսությունում վիետնամական այլ բրենդների դերակատարման մեծացման համար։

Ընկերության ղեկավար Տուի Լեի կարծիքով` «VinFast»-ն արագացրեց էլեկտոմոբիլային համաշխարհային հեղափոխությունը՝ խելացի, անվտանգ և էկոլոգիապես մաքուր էլեկտրոմոբիլները դարձնելով հասանելի բոլորի համար։

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ 2023թ-ի հուլիսի դրությամբ «VinFast»-ը մատակարարել է մոտ 19,000 էլեկտրոմոբիլ։

Ընկերությունն անընդհատ փորձում է սպառողներին ներակայացնել ավտոմեքենաների նոր մոդելներ` մեծ հաջողություններ արձանագրելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։


Հնդկաստանն ընդլայնում է էլեկտրական մոտոռոլլերի արտադրությունն ու վաճառքի ծավալները. Reuters

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով