ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

1 Min Read

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը: Այս մասին հատնում է  ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Ֆիզիկա»«Աշխարհագրություն»,  «Կենսաբանություն»,«Բնագիտություն», «Քիմիա», , «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։

Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։ ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ: Հավելավճարի կարգը կգործի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա։

 

Share This Article