ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի հուլիսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: Ինչպես նշել էինք մեր նախորդ վերլուծությունում գների սեզոնային անկումը շարունակվում է:
Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի հուլիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկում կազմել է -0,1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ -1%։
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի և 2023թ-ի հունիսի համեմատ ըստ տարբեր ապրանքախմբերի.
Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023թ-ի հուլիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկմամբ առաջին տեղում է հայտնվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը՝ 3,9%-ով։
Երկրորդ հորիզոնականում է տրանսպորտի ոլորտը, որտեղ գները նվազել են 1.7%-ով:
Երրորդ տեղում է կապի ոլորտը, որտեղ գների անկումը կազմել է 0.5%:
Մյուս կողմից 2023թ-ի հուլիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ոլորտում՝ 8.5%։
Գների աճով երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար ռեստորաններ և հյուրանոցներ՝ 5,5%, ինչպես նաև տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում՝ 5,4%, ոլորտները:
2023թ-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ գների ամենամեծ անկումն արձանագրվել է սննդամթերքի մասով՝ 2.8%-ով:
Գների փոփոխություն չի դիտվել կրթության ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում