Առողջապահության ոլորտում երկնիշ գնաճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում. հունիսը՝ ՀՀ խոշոր քաղաքներում

2 Min Read

Սույն վերլուծությունում ուսումնասիրենք գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում և անդրադառնանք իրավիճակին այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը և առողջապահությունը:


Հունիսին արձանագրված գնանկումը բացառիկ երևույթ չէ. հունիսը՝ թվերով


Նկատենք, որ 2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի համեմատ գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.

Գծապատկեր 1. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի համեմատ ՀՀ խոշոր քաղաքներում

Նկատենք, որ 2023թ-ի հունիսին  2022թ-ի հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գների անկում 0,5%-ով։ Մարզերի մի շարք խոշոր քաղաքներում ևս արձանագրվել են գնանկումներ։

Ամենամեծ գնանկումը դիտվել է Իջևանում՝ 2,2%-ով։

Երևանում, Աշտարակում և Արտաշատում գների անկումը կազմել է 0,1%։ 

Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը  վերոնշյալ ոլորտներում ՀՀ խոշոր քաղաքներում.

Գծապատկեր 2. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի համեմատ ՀՀ խոշոր քաղաքներում տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, գների անկում դիտվել է տրանսպորտի ոլորտում բոլոր խոշոր քաղաքներում:

Ամենաշոշափելի անկումը արձանագրվել է Գյումրիում, Վաղարշապատում և Իջևանում համապատասխանաբար՝ 8,7%-ով, 8,6%-ով և 8,2%-ով:

Եղեգնաձորում, Կապանում և Վանաձորում գների անկումը կազմել է համապատասխանաբար 1,7%, 1,7% և 1,8%:

Առողջապահության ոլորտում երկնիշ գնաճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում՝ 13.9%: Նախորդ ամիս այս քաղաքում ևս առողջապահության ոլորտում զգալի գնաճ էր արձանագրվել: Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ նման գնաճի պատճառները:

Առողջապահության ոլորտում նվազագույն գնաճը նկատվել է Իջևանում՝ 0,3%:

2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Կապանում՝ 6.7%, իսկ ամենացածրը՝  Հրազդանում՝ 0.1%: Կրթության ոլորտում գների փոփոխություն տեղի չի ունեցել Եղեգնաձորում:

TAGGED:
Share This Article