Չափազանցություն չի լինի ասել, որ մեր հայրենակիցները ռուսական ռուբլու ճակատագրով ավելի շատ են հետաքրքված, քան ռուսները։ Մյուս կողմից ռուբլու տատանումները պետք է անհանգստացնեն նաև այն ռուսներին, ովքեր տեղափոխվել և տեղափոխվում են Հայաստան։
Ռուբլու ճակատագրով անհանգստացած են նաև Արևմուտքի երկրները, որոնք ձգտում են ՌԴ-ի տնտեսությունն ամբողջովին փլուզել՝ հույս ունենալով այդ կերպ զսպել ՌԴ-ի գործողությունները առաջին հերթին Ուկրաինայում։ Վերջին օրերին նկատում ենք, որ Հայաստանում 1₽ -ու արժեքն օր օրի անկում է արձանագրում: Ռուբլին արժեզրկվում է նաև միջազգային շուկաներում։ Այս իրավիճակին տարբեր փորձագետներ տարբեր գնահատականներ են տալիս։
Ռուբլու արժեզրկման հիմնական պատճառներից են նշում առևտրային հաշվեկշռում ձևավորվող անհավասարակշռությունը։ Մասնավորապես, նկատվում է ՌԴ արտահանման ծավալների կտրուկ կրճատում և ներմուծման ծավալների զգալի աճ։
Նկատենք, նաև, որ փորձագետներն առանձնացրել են ռուբլու արժեզրկման առանցքային խնդիրներից մեկը, սակայն երկրից երկիր ռուբլու արժեզրկման վրա ազդող գործոնները ևս կարող են տատանվել։ Օրինակ, Հայաստանում ռուբլու գնի անկման վրա կարող է հավելյալ ազդել զբոսաշրջային շրջանը, երբ Ռուսաստանից Հայաստան են ժամանում մեր հայրենակիցները և ռուս զբոսաշրջիկները։
$1 -ի գինը արտահայտված ռուբլով ունեցել է հետևյալ դինամիկան․
Ինչպես կարելի է նկատել Գծապատկերում, դեռևս 2022թ-ի դեկտեմբերին $1 -ը արժեր 65,8₽, սակայն այնուհետև նկատվում է ռուսական ռուբլու աստիճանական արժեզրկում, երբ արդեն 2023թ-ի հուլիսին $1 -ի գինը հասավ 90,6₽ մակարդակին։ Իհարկե, ռուսական ռուբլու արժեզրկման հիմքում կարող են լինել բազմաթիվ պատճառներ: Դրանցից հիմնականները առանձնացնելով՝ պետք է վարել կշռադատված քաղաքականություն, որին դիմել է ՌԴ ԿԲ-ն՝ փոփոխելով երկրի գլխավոր տոկոսադրույքի մակադրակը։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու անկումից հետո բարձրացնում է տոկոսադրույքը
ՌԴ ԿԲ-ն որոշել է գլխավոր տոկոսադրույքը բարձրացնել միանգամից 3,5 տկոսային կետով, որի արդյունքում գլխավոր տոկոսադրույքը արձանագրվել է 12% մակարդակում։ Այս քայլը մի շարք փորձագետներ համարում են պայքար ՌԴ-ում գնաճի դեմ։ Փաստացի աճում է երկրում վարկավորման գինը՝ ապահովելով ռուբլու արժևորում և հետևաբար ներմուծված ապրանքների գների անկում։
Փորձագետները կարծում են, որ ԿԲ այս քայլի արդյունքում $1 -ի գինը կտատանվի 92-99,5₽ միջակայքում՝ նշելով, որ ՌԴ ԿԲ-ի ներկայիս արձագանքը նպաստելու է Ռուսաստանում 2024թ-ի գնաճի պահպանմանը 4% սպասվող մակարդակին մոտ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում