Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. Ավինյան

1 Min Read

«Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. նախագիծն էականորեն կնվազեցնի մեր ֆինանսական բեռը: Մեր մոտեցումը հստակ է. քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ», – աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համայնքը նախատեսում է իրականացնել տնկարանային տնտեսության ընդլայնման ու զարգացման, ինչպես նաև ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիր: Սա, ըստ էության, սեփական կարողություններ ստեղծելու նախագիծ է», –ասել է նա:

 

Կիսվեք այս հոդվածով