«Doing Business in Armenia» հավելվածը՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրի ձևավորման ծանրակշիռ խթան

1 Min Read

Գրանթ Թորնթոն Հայաստան վերագործարկում է իր «Doing Business in Armenia» հավելվածը. այն թարմացվել է iOS համակարգի սարքերի համար և այժմ հասանելի է նաև Android համակարգի սարքերի համար՝ անգլերենով և ֆրանսերենով:

Հավելվածը մշակվել է Հայաստանում ներդրում անելու մտադրություն ունեցող գործարարների համար և նրանց տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարևոր տեղեկատվություն, վիճակագրական և այլ տվյալներ:

Այն ներառում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից, օգտակար տեղեկություններ ներմուծման, արտահանման, փոխադրման և այլ բնագավառների վերաբերյալ, որոնք առնչվում են Հայաստանում բիզնես ձեռնարկելուն: Պարբերաբար թարմացվելով՝ հավելվածը օգտատերերին կհուշի օրենսդրական և այլ էական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին:

«Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Հենց այս միտումով և համոզմամբ էլ մշակել ենք այնպիսի հավելված, որ հնարավորություն կտա ներդրողներին ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանի, երկրի տնտեսական իրավիճակի մասին, ինչպես նաև ձեռք բերել տվյալներ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար օգտակար այլ առանցքային հարցերի շուրջ»,- մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը:

«Ուրախ ենք, որ մեր գործունեությամբ մշտապես աջակցում ենք Հայաստանի տնտեսության և գործարար ոլորտի զարգացմանը, և, իրապես, վստահ ենք, որ հավելվածը նպաստելու է Հայաստանի ներդրումային հեղինակության ամրապնդմանը»,- հավելում է Գուրգեն Հակոբյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով