Ամենախոր անկումը նկատվել է արտահանման ծավալներում. Տնտեսական ցուցանիշները 2023թ-ի հունիս ամսին 

3 Min Read

Փաստացի Հայաստանում տնտեսությունը գործում է մի պայմաններում, երբ հասկանալի չէ, թե հայաստանյան ներկայիս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են վարում։ Մի օր արվում են հայտարարություններ մի բանի մասին, հաջորդ օրը պարզվում է մեկ այլ բանի մասին էր խոսքը։ Պարզ է, որ տնտեսությունն անընդհատ նման լարվածության մեջ պահել հնարավոր չէ։

Միայն այն միտքը, որ Հայաստանը բանակցում է խաղաղության պայմանագրի շուրջ, որն, այնուամենայնիվ, չի երաշխավորելու խաղաղությունը, արդեն իսկ բացասաբար է ազդում տնտեսվարողների վարքագծի վրա։


«Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրի միջոցով ՀՀ տարածքների նկատմամբ պահանջներ ձևակերպել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս ամենով հանդերձ` տնտեսությունում  2023թ-ի հունիս ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արձանագրել է հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների ծավալները 2023թ-ի հունիսին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի հունիսին

արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 214,961 մլն դրամ

շինարարության ծավալը՝ 43,107 մլն դրամ

 առևտրաշրջանառության մակարդակը` 443,440 մլն դրամ     

✓ծառայությունների ծավալը՝ 254,718 մլն դրամ

2023թ-ի հունիսին ՀՀ-ում արտադրվել է 640 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունիսին կազմել է 267,691 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 512 մլն դոլար և 966 մլն դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի հունիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի հունիսի  և 2023թ-ի մայիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:

Աղյուսակ 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023թ․-ի հունիսին 2022թ –ի հունիսի և 2023թ- ի մայիսի  համեմատ

Նախ և առաջ փաստենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 6,8%, իսկ մայիսի համեմատ՝ 9,9%։

Աղյուսակ 2-ից նկատում ենք, որ ամենախոր անկումը  2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսին համեմատ արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ 7.4%-ով:

2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի համեմատ ամենամեծ աճը արձանագրվել է ներմուծման ծավալներում՝ շուրջ 34%-ով։

Այս ամենը դիտվել է 0,5% գնանկման և միջին ամսական անվանական աշխատավարձերի 13,8%-ով աճի պայմաններում։

2023թ-ի հունիսին նախորդ ամսվա  համեմատ ամենախոր անկումը նկատվել է արտահանման ծավալներում՝ շուրջ 13%-ով։

Զգալի աճ է նկատվել շինարարության ծավալներում՝ 20,1%-ով։

Վերջում կցանկանայինք հիշատակել հանրահայտ «Fitch» վարկանշային կազմակերպության գնահատականներին, որոնք արվել են կապված ՀՀ սուվերեն վարկանիշը 2023թ-ի հուլիսին «B+»-ից «BB-» փոփոխելու հետ պայմանավորված։ Հանրահայտ վարկանիշային կազմակերպության բացասական գնահատականների ձևավորման վրա ազդել են հետևյալ գործոնները․

  • Աշխարհաքաղաքական ռիսկերի նյութականացում, որոնք կարող են խաթարել տնտեսական աճը և ֆինանսական կայունությունը:
  • Արտաքին ցնցումներ, որոնք հանգեցնում են միջազգային պահուստների զգալի կրճատմանը կամ ընթացիկ հաշվի դեֆիցիտի ավելացմանը:
  • Ընդհանուր պետական պարտքի/ՀՆԱ-ի զգալի աճ, հատկապես տնտեսական աճի դանդաղեցման կամ հարկաբյուջետային քաղաքականության կտրուկ թուլացման պատճառով։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով