«Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրի միջոցով ՀՀ տարածքների նկատմամբ պահանջներ ձևակերպել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության ու հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքների նկատմամբ պահանջներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդը, մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներուվ Ադրբեջանը փորձում է ցեղասպանության կամ էթնիկ զտումների մանդատ ձեռք բերել, դա ևս կարմիր գիծ է։ Մենք այս ամենը տեսնում ենք, սա մեր ընկալումն է, բնականաբար բառացի գրած չէ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article