Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը․ այն ստացել է Կառավարության հավանությունը։ Հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է
13.9 %-ով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:
Տնտեսական ներկա զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի
11-12 % տնտեսական աճով:
2023-ի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումն կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի
50 %-ի սահմաններում:
2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի
2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի
27.8 %-ը, ինչը 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի
18.3 %-ով:
2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն
557 մլրդ դրամ, ինչը մոտ
200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում