Մարդկությունը քանի դեռ զբաղված է տարատեսակ պատերազմներով և մտածում է` ինչպես կարելի է «գեղեցիկ» կերպով միջուկային զենքեր կիրառել, աշխարհի էկոլոգիական խնդիրները շարունակում են խորանալ։
Մի բան միանշանակ է` Երկիր մոլորակում անդառնալի էկոլոգիական փոփոխությունները փոխելու են բոլորիս կյանքը. իրավիճակը փոխվում է չափազանց արագ և հարց է` այս անգործության շարունակության պարագայում մարդկությունն առհասարակ կհասցնի՞ որևէ բան անել։
Ժամանակակից էկոլոգիական խնդիրների կամ աղետների շարքում բավականին մտահոգիչ է գլոբալ տաքացումը։ Յուրաքանչյուր տարի աշխարհում արձանագրվում է գլոբալ տաքացման նոր ռեկորդ։
Սովահարության վտանգի տակ հայտնված մարդկանց թիվը կաճի 80 միլիոնով. պատճառը կլիման է
Ամերիկյան ֆիլմերը թերևս շատերը կհիշեն, որտեղ պատկերվում է այն իրավիճակը, երբ գլոբալ տաքացումը հասել է այնպիսի մակարդակի, որ մարդկությունն արդեն չի կարողանում ֆիզիկապես դիմակայել դրան։
Սակայն, գլոբալ տաքացումն, ընդհանուր առմամբ, կապում են մարդու ապաշնորհ գործունեության հետ։ Ու հենց փորձ է արվում գլոբալ տաքացման մեղքը բարդել մարդկության վրա, սկսվում են տարատեսակ արդարացումներ՝ տնտեսականից, մինչև հոգևոր և սոցիալական այլ պարզաբանումները։
Չադում արտակարգ իրավիճակ է սահմանվել՝ երկրում սովի պատճառով։ Սովը հիմնականում գլոբալ տաքացման արդյունք է։
Անդրադառնալով վիճակագրական տվյալներին` կարելի է փաստել, որ գլոբալ տաքացումը շարունակում է իր հաստատուն ճանապարհը․
Գծապատկեր 1-ում նկատում ենք, որ 2023թ-ի հուլիսը էապես գերազանցել է մյուս տարիների հուլիսների առավելագույն ջերմաստիճանները։
2023թ-ին աշխարհում միջին ջերմաստիճանը հասել է 17,07°C-ի։ Այս արդյունքները մտահոգիչ են և կարող են հանգեցնել աներևակայելի աղետների աշխարհի տարբեր անկյուներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում