Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարում ԱՄՆ-ն իր ՀՆԱ-ի մոտ 38% – ը ծախսել է ռազմական կարիքների վրա։ Գնաճով ճշգրտված պատերազմի այս չորս տարիների ռազմական բյուջեն 2020 թվականին կազմել է ապշեցուցիչ $4,1 տրլն: Գրեթե 80 տարի անց ժամանակակից ռազմական ծախսերն այնքան էլ չեն տարբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական բյուջեներից:
Որքա՞ն է կազմում ԱՄՆ-ի ռազմական ծախսերի մակարդակը. թվերը ավելի քան մտահոգիչ են. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամենամեծ ծախսողները շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը, մինչդեռ Ուկրաինայի պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպել է նաև վերանայել իրենց բյուջեները: Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ․-ին համաշխարհային ռազմական բյուջեները կհասնեն ռեկորդային բարձր մակարդակի՝ $2,2 տրլն՝ աճելով 8-րդ տարին անընդմեջ:
Աշխարհի ռազմական բյուջեի ծավալների 39%-ը կամ $877 մլրդ-ը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ 13%-ը կամ $292 մլրդ-ը՝ Չինաստանին։
Մյուս երկրների մասնաբաժիններն էապես զիջում են։ Մասնավորապես, ՌԴ ռազմական բյուջեն, որը կազմել է $86 մլրդ, կազմում է աշխարհի ռազմական բյուջեի ընդամենը 4%-ը։ Միևնույն ժամանակ ՈՒկրաինայի ռազմական բյուջեի ծավալները հասել են $44մլրդ, որը կազմում է աշխարհի ռազմական բյուջեի ծավալների 2%-ը։
Աշխարհի ռազմականացման մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ կան երկրներ, որոնք կրճատել են իրենց ռազմական բյուջեն։ Այս առումով ուսումնասիրենք ռազմական բյուջեների ամենամեծ ավելացումներ և կրճատումներ արձանագրած երկրները․
Ռազմական բյուջեի ամենակտրուկ աճն ապահովել է Ուկրաինան՝ 640%: Հետաքրքիր է՝ ինչ է անելու Ռուսաստանը, եթե ԱՄՆ-ի և համախոհների օգնությամբ ՈՒկրաինայի ռազմական բյուջեն հավասարվի ՌԴ ռազմական բյուջեին:
Իրենց ծախսերը կտրուկ ավելացրել են Քաթարը և Սաուդյան Արաբիան՝ համապատասխանաաբար 27%-ով և 16%-ով։
Առաջին տեղում, ռազմական ծախսերի կտրուկ կրճատմամբ, Թուրքիան է, որը կրճատել է ռազմական բյուջեն 2022թ-ին 2021թ-ի համեմատ 26%-ով։
Երկրորդ հորիզոնականում են Թաիլանդը և Քաթարը՝ 11% արդյունքով։
Երրորդ տեղը զբաղեցրել է Մեքսիկան, որը 2022թ-ին 2021թ-ի համեմատ իր ռազմական բյուջեն կրճատել է 9,7%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում