Որքա՞ն է կազմում ԱՄՆ-ի ռազմական ծախսերի մակարդակը. թվերը ավելի քան մտահոգիչ են. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Աշխարհում իրավիճակը շարունակում է շիկանալ։ ՌԴ հատուկ գործողություններն Ուկրաինայում չեն դադարում, քանի որ Արևմուտքը որոշել է գնալ կտրուկ քայլերի։ Ուկրաինական ճգնաժամը շարունակում է ընդլայնել մասնակիցների շրջանակները, որոնք դեռևս փորձում են ուղղակի մասնակցություն չունենալ, սակայն զգալի անուղղակի աշխատանքներ են տանում՝ ուկրաինական բանակին մատակարարելով հսկայական գումարներ, զենք և զինամթերք։ Աշխարհի երկրներն աննախադեպ ռազմական ծախսեր են կատարում։ Փորձագետների կարծիքով ռազմական ծախսերի ներկայիս բարձր մակարդակները որևէ լավ բան չեն խոստանում աշխարհին։ Հատկապես մտահոգիչ է ծավալը ԱՄՆ-ի դեպքում, որը կազմում է աշխարհի ռազմական ծախսերի մոտ 38 %-ը։

Առավել ուշագրավ է, երբ համեմատում ենք աշխարհի և ԱՄՆ-ի փաստացի ռազմական ծախսերի դինամիկաները․

Գծապատկեր 1․ Աշխարհի և ԱՄՆ-ի փաստացի ռազմական ծախսերի դինամիկան 1960-2021 թվականներին

Վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհում ռազմական ծախսերի փաստացի մակարդակը 2021 թ․-ին կազմել է $ 2,1 տրլն, իսկ ԱՄՆ-ի ռազմական ծախսերի ծավալները կազմել  են $ 801 մլրդ։ Նկատենք, որ աշխարհի և ԱՄՆ-ի ռազմական ծախսերի աճի տեմպը գրեթե նույնն է։

Այսպես, 2021 թ․-ին իրականացված ծախսեր/1977 թ․-ի ծախսեր հարաբերակցությունն աշխարհի ռազմական ծախսերի պարագայում կազմել է 7,9, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ 7,7։ Այսինքն 2021 թ․-ին 1977 թ․-ի համեմատ աշխարհի ռազմական ծախսերը աճել են 7,9 անգամ, իսկ ԱՄՆ-ինը՝ 7․7 անգամ։ 

Համեմատենք նաև ԱՄՆ-ի և Աշխարհի ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան․

Գծապատկեր 2․ Աշխարհի և ԱՄՆ-ի փաստացի ռազմական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշի դինամիկան 1960-2021 թվականներին

2021 թ․-ին աշխարհի ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը հաստատվել է 2,2 %, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ 3,5 %։ Այս պարագայում նկատում ենք, որ ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է իր նվազագույն մակարդակներին։ Մասնավորապես, դեռևս 1960 թ․-ին ԱՄՆ-ի ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր մոտ 9 %-ը, իսկ աշխարհի պարագայում՝ 6,3 %։ 

Share This Article
1 Comment