Ինչպիսի փոփոխություն է կրել մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2023թ-ի մայիս ամսին 

3 Min Read

Հայաստանի տնտեսությունը շարունակում է գործել հետպատերազմիան մի ժամանակաշրջանում, երբ դեռևս մեծ է վտանգը, որ թշնամին կարող է դիմել նոր ահաբեկչության։ Չնայած այս հանգամանքին` մեր տնտեսությունը շարունակում է աճել։

Հայաստանյան իշխանությունները տնտեսության սուբյեկտներին ազդակներ են ուղարկում, որ, չնայած ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին, իրենք գնալու են դիվանագիտական լուծումների։ Մյուս կարևոր ազդակը վերաբերում էր բանկերին, որոնցից կարծես այդքան էլ գոհ չէ հայաստանյան հեղափոխական իշխանությունը։


Անհասկանալի է, թե ինչու որոշ բանկեր բացարձակապես չեն մասնակցում կառավարության ծրագրերին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Անշուշտ, այս ուղերձները որոշակի չափով պայմանավորելու են ՀՀ տնտեսական սուբյեկտների վարքագիծը։

Մինչ այդ նկատենք, որ 2023թ-ի մայիս ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արդեն ներկայացվել է ՎԿ-ի կողմից.

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների ծավալները 2023թ-ի մայիսին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 204,745 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 36,179 մլն դրամ:

2023թ-ի ապրիլին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 428,460 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 251,329 մլն դրամ արդյունքները:

2023թ-ի մայիսին ՀՀ-ում արտադրվել է 591 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մայիսին կազմել է 260,226 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 527 մլն դոլար և 999 մլն դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի մայիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի մայիսի  և 2023թ-ի ապրիլին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:

Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023թ․-ի մայիսին 2022թ –ի մայիսի և 2023թ- ի ապրիլի  համեմատ

Նախ և առաջ փաստենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 13,7%, իսկ ապրիլի համեմատ՝ 7,7%։

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ առավելագույն աճեր 2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ արձանագրվել է ներմուծման և արտահանման ծավալներում համապատասխանաբար 52.1%-ով և 47.6 %-ով:

2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ 18%-ով աճել են աշխատավարձերը։

2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ անկում նկատվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 2%-ով։

Առևտրաշրջանառության ծավալները 2023թ-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 28.9%-ով։

2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 5․3%-ով:

2023թ-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են 1.3%-ով, իսկ 2023թ-ի ապրիլի համեմատ դիտվում է գնանկում 2․3%-ով։

Կիսվեք այս հոդվածով