Որքանով է կոռումպացված Ուկրաինան, դեպի ուր հոսում է բազմամիլիարդանոց օգնություն

3 Min Read

Ուկրաինան շարունակում է պատերազմել Ռուսաստանի դեմ։ Արևմուտքի օգնությունը մեծապես օգնում է ուկրաինացիներին մնալ ջրի երեսին։ Այդուհանդերձ, այս պատերազմը շատ թանկ է նստում նրանց վրա․ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, խեղված ճակատագրեր և անկայուն վիճակի խորացում։ Մեզ չի կարող չհետաքրքել Ուկրաինայի ճակատագիրը։


Թուրքական անօդաչուներ՝ ուկրաինական շարժիչներով.. կկառուցվի նոր գործարան


Վերջինս նախկին Սովետական Միության հանրապետություններից մեկն է, և այստեղ ունենք խոշոր հայկական սփյուռք: Բացի այդ` ուկրաինական ճգնաժամի բեկորները հասնում են նաև մեր տարածաշրջան՝ քաջալերելով թուրքերին դիմել նոր արկածախնդրության։ Իրավիճակի շուտափույթ հանգուցալուծը բխում է նաև հայկական պետության և ժողովրդի շահերից։

Մինչ այս պայքարը շարունակվում է, Ուկրաինան, թվում է, ավելի է հեռանում իրականությունից։ Թշնամանքով լցված ուկրաինացիները վերացնում են իրենց պատմության մի հատվածը, իսկ առհասարակ, պատմական հիշողության ընդհատումը երբեք դրական արդյունքների չի հանգեցրել։

Կտրուկ որոշումներ են կայացվում նաև տնտեսությունում։ Մասնավորապես, Ուկրաինայի Ռադայում օրենքի նախագիծ է բերվել, որի շրջանակներում առաջարկվում է արգելել երկրում կանխիկ փողի շրջանառությունը։ Նրանք համոզված են, որ դա կօգնի կրճատել կոռուպցիան։ Զարմանալի նախագիծ է բոլոր առումներով։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ներկայիս ճգնաժամերի հիմնական պատճառներից մեկը երկրում խորը կոռուպցիան է, որին տնտեսաֆինանսական կտրուկ արգելքների կիրառմամբ հակազդելն արդյունավետ չի լինի:

Ինչևէ, պատերազմող Ուկրաինայում տնտեսական անկումը շարունակվում է․

Գծապատկեր 1․ Տնտեսական աճն Ուկրաինայում 2021թ-ի երկրորդ եռամսյակ – 2023թ-ի առաջին եռամսյակ ժամանակահատվածում

Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում արձանագրված շուրջ 37% անկումից հետո 2023թ-ի առաջին եռամսյակում անկումը կրճատվել է և կազմել 10,5%։ Անշուշտ, այս կրճատումը պայմանավորված է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մյուս բարեկամ երկրների զգալի ֆինանսական օգնությամբ։ Չնայած երկիր մտնող միլիարդավոր դոլարներին՝ երկրում կոռուպցիայի կլանման համաթիվը շարունակում է մնալ շատ ցածր․

Գծապատկեր 2․ Կոռուպցիայի ընկալման համաթիվը Ուկրաինայում 2015-2022թթ-երին

Հիշեցնենք. Կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (խիստ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները եւ տարածքները՝ ըստ նրանցում հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման։ Համաթվի 50-ից բարձրի դեպքում կոռուպցիան չի հանդիսանում համակարգը վնասող, 50-ից ցածրը նշանակում է՝ կա համակարգային կոռուպցիա։

Այսինքն, եթե ՈՒկրաինայում  2022թ-ին կոռուպցիայի համաթիվը կազմել է 33 բալ, նշանակում է, որ բավականին վտանգավոր է ներդումներ կատարել, քանի որ չկան երաշխիքներ, որ այդ ներդրումները չեն փոշիանա։

Հենց սա նկատի ուներ Հունգարիայի վարչապետը, ով ասում էր՝  նախքան նոր բազմամիլիարդանոց օգնությունը Ուկրաինային տրամադրելը, անհրաժեշտ է հասկանալ՝ ուր գնացին արդեն իսկ փոխանցված գումարները։

Share This Article