Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բյուջեն է։ Վերջինս հսկայական ազդեցություն է ունենում երկրում վարվող կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական քաղաքականության վրա։ Բյուջետային գործընթացներում մեծ կարևորություն է տրվում թափանցիկությանը և դրանում սովորական մարդկանց մասնակցության մակարդակը։ Հանրությունը պետք է պատշաճ կերպով տեղեկանա թե՛ հավաքագրված, թե՛ բաշխված բյուջետային միջոցների մասին։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ բյուջեի բացվածության կամ թափանցիկության մակարդակով Հայաստանն ինչ դիրքեր ունի աշխարհում։
Ուսումնասիրենք բյուջեի թափանցիկության կամ բացվածության համաթիվը, որը հաշվարկվում է տարբեր երկրների մակարդակով։ Համաձայն բյուջեի թափանցիկության համաթվի ամենավերջին զեկույցի՝ 2023թ․ բյուջեի թափանցիկությունը 2008թ․ համեմատ աշխարհում աճել է 24%-ով։
Գնահատման ենթարկված երկրների 11%-ը ներառում է ֆինանսական կայունության կանխատեսում իրենց գործադիր բյուջեի առաջարկներում առնվազն 10 տարի ժամկետով:
5,6 միլիարդ մարդ ապրում է այն երկրներում, որոնք հանրությանը մեկ կամ մի քանի հնարավորություն են տալիս մասնակցելու բյուջետային գործընթացին:
2023թ․ դրությամբ բյուջեի թափանցիկության մասով Հարավային Կովկասում և ԵՏՄ անդամ պետություններում առկա է հետևյալ իրավիճակը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հարավային Կովկասի երկրներից մեկը՝ Վրաստանը, բյուջետային թափանցիկության համաթվով արձանագրել է լավագույն արդյունքն աշխարհում՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Վրաստանի պարագայում բյուջեի թափանցիկության համաթիվը կազմել 87 բալ։ Վրաստանը 2023թ․ 2022թ․ համեմատ այս դիրքերը չի զիջել որևէ երկրի։
Բյուջեի թափանցիկության համաթիվը Հայաստանում 2023թ․ կազմել է 60 բալ, որի պարագայում մեր երկիրը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը։ 2023թ․ 2021թ․ համեմատ Հայաստանի բյուջեի թափանցիկության համաթիվը նվազել է 1 բալով։
Ադրբեջանում 2023թ․ բյուջեի թափանցիկության համաթիվը կազմել է 67 բալ, որը 2021թ․ համեմատ աճել է 7 բալով, ինչի արդյունքում Ադրբեջանը 2023թ․ բյուջեի թափանցիկության համաթվով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։
2023թ․ բյուջեի թափանցիկության համաթվով Եվրասիական տնտեսական միությունում առաջատար է Ռուսաստանը, որի բյուջեի թափանցիկության համաթիվը կազմել է 66 բալ։ Արդյունքում 2023թ․ ՌԴ-ն բյուջեի թափանցիկության համաթվով զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում