1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում՝ ՀՀ համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին (Տեսանյութ)

1 Min Read

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն ծրագրերը. նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18 բնակավայրում 24 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար:

Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ 22-ն ավարտված են, 2-ն ընթացքի մեջ են, որից մեկը Վարդենիկում է, մյուսը՝ Կապանում: Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 385 մլն դրամը կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2022թ.-ին 6 ամսվա ընթացքում 273 ծրագրի համար պետական բյուջեից համայնքային ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով հատկացվել է 7 մլրդ 307 մլն դրամ:

Share This Article