Ինչպիսի դինամիկա է ունեցել փողի զանգվածի ծավալը ՀՀ-ում. 2023թ. մարտ-մայիս

2 Min Read

Դրամաշրջանառության պատշաճ մակարդակի պահպանումը թույլ է տալիս տնտեսությունն ապահովել անհրաժեշտ ֆինանսական միջոցներով։ Թվում է, թե փողի զանգվածն ամբողջությամբ կառավարվում է ԿԲ կողմից, սակայն իրականում տնտեսությունում կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ տպված թղթադրամները շատ արագ արժեզրկվեն և փողի ծավալները բավարար չլինեն նույնիսկ տարրական գործարքների համար։ Այս երևույթը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ արձանագրվել են գնաճի չափազանց բարձր մակարդակներ։ Այս առումով ներկայումս Հայաստանում նկատվում է հակառակ գործընթացը, երբ դիտվում է գների անկում։


Հնարավո՞ր է իրական վերափոխման հասնել` տնտեսության մեջ փող ներարկելով. Մարտին Գալստյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այդուհանդերձ, Հայաստանում փողի զանգվածի ծավալները 2023թ-ի մարտ-մայիս ամիսներին ունեցել են հետևյալ դինամիկան․

Գծապատկեր 1․ Փողի զանգվածի դինամիկան 2023թ-ի մարտ-մայիս ամիսներին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի մայիսին ապրիլի համեմատ փողի զանգվածն աճել է 48,482 մլն դրամով՝ կազմելով 4,568,070 մլն դրամ։ Նկատելի է, որ դիտարկված ժամանակահատվածում փողի զանգվածի ծավալները միայն աճեր է արձանագրել։

ՈՒսումնասիրենք փողի զանգվածի կառուցվածքը 2023թ-ի մարտ-մայիս ամիսներին․

Գծապատկեր 2․ Փողի զանգվածի կառուցվածքը 2023թ-ի մարտ-մայիս ամիսներին

2023թ-ի մայիսին փողի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթային ավանդների ծավալները՝ կազմելով 36%։ Վերջինիս ծավալները նախորդ ամսվա համեմատ նվազել են 4%-ով։

Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով), որոնց ծավալների մասնաբաժինը 2023թ-ի մայիսին կազմել է 27%։ Ժամկետային ավանդների ծավալները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 5%-ով։

Նվազագույն մասնաբաժիններ ունեն բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը, որի մասնաբաժինը 2023թ-ի մայիսին կազմել է 15%, և ցպահանջ ավանդները (դրամով)` 22% մասնաբաժնով։ Վերջիններիս ծավալները 2023թ-ի մայիսին ապրիլի համեմատ աճել են 3%-ով։

Կիսվեք այս հոդվածով