Որքան են կազմում կրեդիտորական պարտքերի ծավալները

1 Min Read

Կազմակերպությունների գործունեության համար կարևոր նշանակություն ունի կրեդիտորական պարտավորությունների ծավալը  ինչպես ՀՀ, այնպես  էլ օտարերկրյա կազմակերպություններին։ Պետությունը պետք է մշտադիտարկում իրականացնի և հասկանա, թե որքան կազմակերպություն կարող է չդիմանալ կրեդիտորական պարտավորությունների կուտակման ճնշմանը, հատկապես ժամկետանց պարտավորությունների, ինչից հետո պետք է մշակվեն օգնության հնարավորություններ։


Որքան են կազմում ՀՀ ֆինանսական կազմակերպություններում իրականացվող ներդրումների ծավալները


2023թ-ի մարտի վերջի դրությամբ կրեդիտորական պարտավորությունների ծավալը կազմել է 3,853,329.4 մլն դրամ։ Վերջինս տարվա սկզբի համեմատ նվազել է 1,4%-ով։ Այս ծավալներում ժամկետանց պարտավորությունների ծավալների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,1%-ը։ 2023թ-ի մարտի վերջի դրությամբ կրեդիտորական պարտավորությունների ծավալների կառուցվածքը հետևյալն է․

Գծապատկեր 1․ Կրեդիտորական պարտավորությունների ծավալների կառուցվածքը 2023թ-ի մարտի վերջի դրությամբ

Կրեդիտորական պարտավորությունների ծավալների 60%-ը պատկանում է բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտքերին, իսկ 40%-ը՝  կրեդիտորական պարտքերին։ Վերջինիս ծավալներում զգալի մասնաբաժին ունեն պարտքերի ծավալները գնումների գծով՝ 41%, և ստացված ընթացիկ կանխավճարների ծավալները՝ 39%։

Կրեդիտորական պարտքերի ծավալների մեջ զգալի մասնաբաժին ունեն հայկական կազմակերպությունները՝ 82%, ռուսական կազմակերպությունները՝ 7% և ԱՄԷ կազմակերպությունները՝ 3%։

Կիսվեք այս հոդվածով