Որքան են կազմում ՀՀ ֆինանսական կազմակերպություններում իրականացվող ներդրումների ծավալները

2 Min Read

ՀՀ-ն ունի ամուր ֆինանսական համակարգ, որը  հենված է բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների վրա: Այս համակարգի անխափան աշխատանքից է կախված ֆինանսական ռեսուրսների անխափան շարժը երկրի ներսում և դրանից դուրս:

Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, այս ոլորտը ևս կարիք ունի ներդրումների, որոնք կօգնեն ընդլայնել գործունեության շրջանակները:


Ինչպես տարբերել կեղծ ներդրումները. պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 


Ուսումնասիրենք ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից բաժնետիրական կապիտալում իրականացրած ուղղակի, պորտֆելային ներդրումները և տրամադրված վարկերը` ըստ երկրների:

Այս վերլուծությունը կատարենք մաքուր պաշարների սկզբունքով:

✓Հիշեցնենք, մաքուր պաշարներն ընդգրկում են 1988թ. մինչև 2023թ. մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում ինչպես գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը, այնպես էլ պարտավորությունների գծով մարումները, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև հաշվեգրված, սակայն չստացված/չվճարված շահաբաժինները և տոկոսավճարները:

ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ կազմել է 2,765,456 մլն դրամ, որից 931,817 մլն դրամը ուղղակի ներդրումների ծավալներն են։

Ուսումնասիրենք ներդումների վերոնշյալ ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող պետությունների առաջին եռյակը․

Գծապատկեր 1. ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից բաժնետիրական կապիտալում իրականացրած ուղղակի, պորտֆելային ներդրումների և տրամադրված վարկերի մաքուր պաշարների ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող երկրները 

ՎԿ տվյալները փաստում են, որ ընդհանուր ներդրումների ծավալներում 7,7% մասնաբաժին ունի Լյուքսեմբուրգը։ 

Կիպրոսի և Շվեյցարիայի մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 7,4% և 6,4%։

Մյուս կողմում ուղղակի  ներդրումների ծավալներն են։ Այստեղ զգալի դերակատարում ունեն Կիպրոսը, Շվեյցարիան և Վիրջինյան կղզիները, որոնք ունեն համապատասխանաբար 21,5%, 18,7% և 14,6% մասնաբաժիններ։

TAGGED:
Share This Article