Մարդկությունը վստահ է՝ տիեզերքում միայնակ չէ. Ո՞ր երկրներն են առավել հավատում այլմոլորակայինների գոյությանը

2 Min Read

Մարդկությունը վստահ է, որ ինքը տիեզերքում միայնակ չէ։ Կան այլ մակարդակի զարգացվածությամբ հասարակություններ, որոնց  մասին մարդկությունը դեռևս հստակ տեղեկություններ չունի, թեև այլմոլորակայինների հետ կապված կան տարատեսակ պատմություններ, որոնք վկայում են նրանց խորհրդավոր այցելությունների մասին։ ԱՄՆ-ի և մի շարք պետությունների համապատասխան մարմիններն ուսումնասիրում են այլմոլորակայինների գոյության հետ կապված ցանկացած տեղեկատվություն։


Ռոբոտները զարմացրել են լրագրողներին՝ աշխարհում առաջին «մարդ-ռոբոտ» մամուլի ասուլիսի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ծախսվում են միլիարդավոր դոլարներ, որոնք միտված են բացահայտել տիեզերքի անսահմանության մեջ հաստատված առեղծվածային բնակիչներին։ Ֆանտաստիկայի ժանրից թվացող այդ փաստերը հատկապես լայն օգտագործում են գտնում ամերիկյան ֆիլմերում: Այդուհանդերձ, այլմոլորակայինների այցելությունների մասով աշխարհի տարբեր անկյուններում կան տարբեր տրամադրվածություններ, որոնցով կկիսվենք ձեզ հետ․

Գծապատկեր 1․ Պետություններ, որտեղ ամենաշատն են հավատում այլմոլորակայինների առկայությանը

Նկատենք, որ 2022թ-ին այլմոլորակայինների նկատելու մասին 5,035 վկայություն է գրանցվել ողջ աշխարհում։ Այլմոլորակայիններ նկատելու մասին ամենամեծ թվով վկայություններն արձանագրվել են 2014թ-ին՝ 8,779 վկայություն։ Այս փաստերը ստիպում են մարդկանց հավատալ նրանց գոյությանը։

Ըստ հետազոտողների՝
☑️Երկիր մոլորակի բնակիչների մի մասին չեն հետաքրքում այլմոլորակայինները
☑️մյուսները կասկածներ ունեն
☑️կան մարդիկ որ չեն հավատում նման պատմություններին
☑️
աշխարհում կան պետություններ, որտեղ բնակչության մի ստվար հատված վստահ է, որ այլմոլորակայիններ կան։

Այսպես, Հնդկաստանում հարցվածների 43%-ը համոզված է, որ այլմոլորակայիններն այցելում են մեզ։
Այլմոլորակայիններին հավատում են Չինաստանում՝ հարցվածների 25%-ը։
Երրորդ հորիզոնականում է Մեքսիկան՝ 21% արդյունքով։
Այս ցուցակը եզրափակում է ԱՄՆ-ն, որտեղ հարցվածների 17%-ը կարծում է, որ այլմոլորակայինների և մարդկանց հանդիպումը խիստ հավանական է։

Կիսվեք այս հոդվածով