ՀՀ արտաքին պարտքի ծավալը նվազել է. պատկերը՝ մայիսի վերջի դրությամբ

1 Min Read

Ինչպես տեղեկացանք մեր նախորդ վերլուծության արդյունքներից, Հայաստանը Ադրբեջանի և Վրաստանի համեմատ զգալի տնտեսական հաջողություններ է արձանագրել 2023թ-ի առաջին եռամսյակում։ Այս հաջողությունների համատեքստում նկատվել է ներքին պետական պարտքի աճ 2023թ-ի մայիսին նախորդ ամսվա համեմատ։


Գնաճ, գործազրկություն, տնտեսական աճ. ինչպիսին է համեմատական պատկերը Հարավային Կովկասի երկրներում


Հետաքրքիր է պարզել՝  ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել արտաքին պետական պարտքը

Գծապատկեր 1․ Արտաքին պարտքի ծավալները 2023թ․-ի մարտի, ապրիլի և մայիսի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6,409․1 մլն ԱՄՆ դոլար, որը նվազել է ապրիլի համեմատ 24 մլն ԱՄՆ դոլարով։ Այս անկումը նկատվում է 2023թ-ի ապրիլին մարտի համեմատ արձանագրված աճից հետո։ 

Ուսումնասիրենք նաև արտաքին պարտքի ծավալների կառուցվածքը 2023թ-ի մայիս ամսվա վերջի դրությամբ․

Գծապատկեր 2․ ՀՀ արտաքին պարտքի ծավալների կառուցվածքը 2023թ-ի մայիսի վերջի համեմատ

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքի ծավալների 91%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։ Վերջինս մայիսին ապրիլի համեմատ նվազել է  13 մլն ԱՄՆ դոլարով։

Մյուս կողմից ՀՀ ԿԲ պարտքի ծավալների մասնաբաժինը կազմում է 9%։ Այս ծավալները 2023թ-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 12 մլն ԱՄՆ դոլարով։


Ներքին պետական պարտքը շարունակաբար աճում է. պատկերը՝ 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ 


 

Կիսվեք այս հոդվածով