Ներքին պետական պարտքը շարունակաբար աճում է. պատկերը՝ 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ 

2 Min Read

Հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ կուտակված պետական պարտքի մասին խոսելիս անընդհատ անդրադարձ են կատարում արտաքին պարտքին՝ ստվերում թողնելով ներքին պարտքն ու դրա աճող ծավալները։


ՀՀ պետական պարտքի ծավալներն աճել են. որքան է արտաքին և ներքին պարտքերի տարբերությունը


Սակայն, թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքի անկառավարելի աճը կարող է հանգեցնել ցավալի արդյունքների տնտեսության և, վերջ ի վերջո, հասարակության տարբեր շերտերի համար։ Ներքին պետական պարտքը 2023թ-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսների վերջի դրությամբ եղել է հետևյալ մակարդակում

Գծապատկեր 1․ ՀՀ ներքին պետական պարտքը 2023թ․-ի մարտի, ապրիլի և մայիսի վերջի դրությամբ

Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ դիտվել է ներքին պետական պարտքի շարունակական աճ։ Մասնավորապես, 2023թ-ի մայիսի վեջին ներքին պարտքը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 78 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 4,617․4 մլն ԱՄՆ դոլար։

Ներքին պետական պարտքի կառուցվածքը 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ ունեցել է հետևյալ պատկերը․

Գծապատկեր 2․ ՀՀ ներքին պետական պարտքի ծավալների կառուցվածքը 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ

Հարկավոր է նշել, որ ռեզիդենտներից վարկեր և փոխառություններ չեն ներգրավվել նշված ժամանակահատվածներում։ 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի մասնաբաժինը կազմել է 88%: Վերջինիս ծավալները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 68 մլն ԱՄՆ դոլարով։

Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի ծավալների մասնաբաժինը կազմել է 12%, իսկ  ներքին երաշխիքների ծավալների մասնաբաժինը՝ 0,4%։

TAGGED:
Share This Article