ԱՄՆ-ում կարողացան ևս մեկ անգամ էլ խուսափել դեֆոլտից՝ բարձրացնելով պարտքի շեմը, իսկ ի՞նչ իրավիճակ է պետական պարտքի մասով Հայաստանում:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ին արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հանրապետությունում կազմել է 33%, որը 2021թ-ի համեմատ նվազել է 15 տոկոսային կետով: Չնայած տարեկան կտրվածքով այս նվազման միտումներին, 2023թ-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքի մասով ունենք հետևյալ իրավիճակը.
Գծապատկեր 1. ՀՀ պետական պարտքի ծավալները 2023թ-ի մարտի վերջի դրությամբ
2023թ-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 10.9 մլրդ ԱՄՆ դոլար: Այս ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են մոտ 142 մլն ԱՄՆ դոլարով: ՀՀ պետական պարտքը կազմված է արտաքին և ներքին պարտքերից:
Արտաքին պարտքի ծավալները 2023թ.-ի մարտի վերջի դրությամբ նախորդ ամսվա համեմատ աճել են մոտ 33 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 6,4 մլրդ ԱՄՆ դոլար:Այս պարտքի զգալի մասնաբաժինը՝ մոտ 91%-ը պատկանում է կառավարության պարտքին:
Արտաքին պարտքից հետ չի մնում ներքին պարտքը, որի ծավալը 2023թ-ի մարտի վերջի դրությամբ կազմել է մոտ 4.5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջինս փետրվարի համեմատ աճել է մոտ 108.9 մլն ԱՄՆ դոլարով:
Ներքին պարտքի պարագայում էապես զգալի ծավալներ են առկա ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով՝ մոտ 4 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջինիս ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են 99.6 մլն ԱՄՆ դոլարով:
Պետական պարտքը շարունակում է աճել. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում