Աշխարհում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՄԱԿ

1 Min Read

Ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է 12 %-ով ՝ Ուկրաինայում հակամարտության և սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների պատճառով, ասվում է 2023 թվականի համաշխարհային ներդրումների մասին զեկույցում, որը հրապարակվել Է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի UNCTAD  կայքում։

«Համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականին նվազել են 12%-ով՝ հասնելով 1300 միլիարդ դոլարի ՝ 2021 թվականի կտրուկ թռիչքից հետո, որը հաջորդել էր 2020 թվականին COVID-19-ի հետևանքով առաջացած կտրուկ անկմանը։ Այս նվազումը հիմնականում պայմանավորված է զարգացած երկրներում ֆինանսական հոսքերի և գործարքների ծավալների կրճատմամբ։ Դանդաղումը տեղի է ունեցել համընկնող ճգնաժամերի պատճառով ՝ պատերազմ Ուկրաինայում, սննդամթերքի և էներգակիրների բարձր գներ, ինչպես նաև պարտքային ճնշում»,-նշված Է փաստաթղթում։

Կազմակերպության տվյալներով ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի նվազումը պայմանավորված է հիմնականում զարգացած երկրներում բազմազգ ընկերությունների ֆինանսական գործառնություններով, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 37 տոկոսով ՝ հասնելով 378 միլիարդ դոլարի:

«2023 թվականին միջազգային առևտրի և միջսահմանային ներդրումների համար գլոբալ իրավիճակը բարդ կմնա։ Աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ։ Ֆինանսական հատվածի վերջին ցնցումները սրել են ներդրողների անորոշությունը։ UNCTAD -ն ակնկալում է, որ համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա վայրընթաց ճնշումը կշարունակվի 2023 թվականին»,- նշվում է զեկույցում։

 


NVIDIA-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ ներդրումների մասով. Bloomberg


 

Share This Article