Որոնք են թմրանյութերի օգտագործմամբ առաջատար երկրներն աշխարհում և տարածաշրջանում

4 Min Read

Վերջերս Հայաստանում բավականին հաճախ են արձանագրվում թմրամիջոցների շրջանառության` մեկը մյուսից արտասովոր դեպքերը։ Տարբեր հանցավոր սխեմաներ են մշակվում` թմրամիջոցները սպառողներին հասցնելու համար։ Արձանագրված դեպքերի մասով պատկերը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանում. թմրամիջոցների շրջանառությունը բուռն զարգացում է ապրում ողջ աշխարհում։


Բրազիլացին իր մարմնի մեջ փորձել է Հայաստան տեղափոխել մոտ 1.2 կգ «կոկաին» թմրամիջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վերջին վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին 10 տարվա ընթացքում թմրանյութերի սպառողների թվաքանակն աճել է 23%-ով՝ կազմելով 296 մլն մարդ։

Այս նույն ժամանակահատվածում թմրանյութերի օգտագործման կործանիչ հետևանքների թվաքանակն աճել է 45%-ով՝ հասնելով 39,5 մլն մարդու։ Նկատենք, որ թմրամոլության հետևանքների դեմ պայքարի միջոցները մնում են անհասանելի։ Ըստ վերջին տվյալների՝ թմրանյութերի հետևանքների բուժման հասանելիություն ունի 5-ից 1-ը։ 

Սինթետիկ նյութերը, ինչպիսիք են ֆենտանիլը և մետամֆետամինը, այժմ գերակշռում են թմրանյութերի անօրինական շուկաներում: Հիմնական պատճառը դրանց  էժան, հեշտ և արագ արտադրությունն է։

2021թ․-իմ Հյուսիսային Ամերիկայում գերդոզավորումից մոտ 90 հազար մահվան դեպքերի մեծ մասը կապված էր ֆենտանիլի հետ։

Կանեփը շարունակում է մնալ ամենաշատ օգտագործվող թմրանյութը։ 2021թ․-ին այն օգտագործել է աշխարհի չափահաս բնակչության 4,3% – ը կամ  219 միլիոն մարդ:

ՄԱԿ-ի կողմից ստացված նոր տվյալների համաձայն ՝ 2021թ․-ին թմրամիջոցների ներարկային օգտագործմամբ մարդկանց թվաքանակը կազմել է  13,2 մլն մարդ, ինչը 18% – ով ավելի է, քան նախկինում ենթադրվում էր:

18 երկրների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ 5 անգամ ավելի հաճախ են օգտագործում ներարկային թմրանյութեր և դրանց հետ ծանոթացնում իրենց զուգընկերուհիներին, քան կանայք:

Փորձագետները 2023թ․-ին Աֆղանստանում հերոինի արտադրության համար հումք հանդիսացող ափիոնի բերքի կտրուկ կրճատում են կանխատեսում ՝ դրա մշակության ազգային արգելքի սահմանումից հետո: Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, դա կարող է խթանել անցումը սինթետիկ թմրանյութերի արտադրությանը, քանի որ Աֆղանստանը նաև տարածաշրջանում մետամֆետամինների խոշոր արտադրող է: 

Աշխարհում թմրանյութերի հանցավոր շրջանառության հետևանքները գնալով ավելի են խորանում և տանում են անդառնալի աղետի։ Հետաքրքիր է ուսումնասիրել տիրող իրավիճակն աշխարհի տարբեր երկրներում և հատկապես մեր տարածաշրջանում։

Այդ նպատակով աշխարհում հաշվարկվում է չափման տեսական միավոր, որը ներկայացնում է ապօրինի թմրանյութերի օգտագործման պատճառով կորցրած առողջ կյանքի տարիների քանակը, միջին հաշվով, ամբողջ երկրի բնակչության շրջանում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս ցուցանիշով առաջատար են համարվում երեք երկիր․

Գծապատկեր 1․ Արգելված թմրանյութերի օգտագործմամբ առաջատար երկրները

Առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն։ Ստացվում է, որ միջինում ապօրինի թմրանյութերի օգտագործման պատճառով կորցրած առողջ կյանքի տարիների քանակն ԱՄՆ-ում ամենաբարձրն է և կազմում է 6,7 տարի։

Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար ՝ Էստոնիան՝ 5տ․, և Բելառուսը՝ 4,1տ, ցուցանիշներով։

ՈՒսումնասիրենք իրավիճակը մեր հարևանների շրջանում և ԵՏՄ անդամ մյուս պետություններում․

Գծապատկեր 2․ Թմրանյութերի կործանարար հետևանքները Հայաստանում, ԵՏՄ անդամ մի շարք պետություններում և ՀՀ հարևան երկրներում

Միանգամից փաստենք, որ Հայաստանի ցուցանիշը կազմում է 1,4 տ։ Այս ցուցանիշով Հայաստանը Ադրբեջանից հետո երկրորդ տեղում է։

Հայաստանին հաջորդում է Վրաստանը։ Որքան էլ, որ զարմանալի կհնչի, սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ ապօրինի թմրանյութերի օգտագործման պատճառով կորցրած առողջ կյանքի տարիների քանակը ամենացածրը Թուրքիայում է ՝ 0,9 տ։

Իրանում այս ցուցանիշը հաստատվել է 1,9 տ․ մակարդակում։ Վերը բերված ցուցակի երկրներից առաջին երեք հորզոնականները գրավել են ՌԴ-ն՝ 3,8տ, Ղազախստանը՝ 3,6 տ և Ղրղզստանը՝ 2,8 տ ցուցանիշներով։


Իտալիայում առգրավվել է Հայաստան եկող շուրջ 3 տոննա կոկաին


 

TAGGED:
Share This Article