Իտալիայում առգրավվել է Հայաստան եկող շուրջ 3 տոննա կոկաին

0 Min Read

Իտալիայի Ռեջիո Կալաբրիայի նահանգում մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել են Հայաստան եկող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին։ Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը։

Բեռը դուրս է եկել Էկվադորից և Վրաստանի Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր  Հայաստան։

Սառնարանում պահվող և ավելի քան 12 մետր երկարությամբ կոնտեյներում կոկաինը թաքցված է եղել 78 տոննա բանանի մեջ։

Առգրավված թմրանյութի արժեքը ավելի քան 800 միլիոն եվրո է։

TAGGED:
Share This Article
1320 Comments