Հունիսին Երևանի քաղաքապետարանի բյուջեն գերակատարվել է 102.5%-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2023 թվականի հունիսի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 18 մլրդ 457 մլն դրամ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը։

Միաժամանակ հունիսին քաղաքապետարանի բյուջեն գերակատարվել է 102.5%-ով կամ 443.4 մլն դրամով։ Առաջին վեց ամիսների համար հավաքագրված գումարը 2 մլրդ 26 մլն դրամով գերազանցում է 2022 թվականի նույն ցուցանիշը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մուտքերը եկամուտների գծով կանխատեսվել է 105 մլրդ 103,3 մլն դրամի չափով (6,8 տոկոսով ավելի, քան 2022 թվականին)։ Ծախսերի գծով կանխատեսվել է 105 մլրդ 535,9 մլն դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)` 432,6 մլն դրամ։

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն