Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյանը նշեց, որ բանկային գաղտնիքին ՊԵԿ-ին հասանելիություն տալու նախագծի շուրջ քննարկումներ է ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, շատերը մտահոգված են այս նախագծի առնչությամբ․
«Կարծում եմ, որ շատերը կփորձեն այլընտրանքներ գտնել՝ հայկական բանկային հաշիվներից կխուսափեն, դրա հետեւանքով կապիտալը դուրս կգա երկրից։ Արդեն միտում կա, որ ՏՏ ոլորտի այն աշխատողները, որոնք դրսից են գումար ստանում, մտածում են՝ շարունակե՞լ Հայաստանում աշխատել, թե՞ ոչ, մտածում են՝ գուցե այլ երկրի բանկային քարտեր ձեռք բերեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում