Որքան էլ Ռուսաստանը և Չինաստանը փորձեն համոզել համայն մարդկությանը, որ ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհի վրա փոքրացել է, պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն դեռևս շարունակում է մնալ աշխարհի խոշոր ֆինանսական կենտրոնը: Նույնիսկ ապադոլարիզացման ներկայիս պայմաններում ԱՄՆ-ին հոսքագծերից գցելը չափազանց բարդ գործ է: Պատկերացրեք՝ նման կտրուկ իրադարձության դեպքում ինչ կկատարվի համաշխարհային տնտեսության հետ: Այս դեպքում ճգնաժամի ալիքը շատ շատերին իր հետ կտանի: Հետևաբար, հակաամերիկյան այս հիստերիան կարող է իր ազդեցությունն ունենալ, սակայն չափազանց ուշացումով:
Ներկայիս համաշխարհային ցնցումների ժամանակահատվածում բոլոր տնտեսություններն էլ խոցելի են: Իհարկե, բացառություններ լինում են, օրինակ Հայաստանը: Ցնցումների այս համատարած ալիքը նույնիսկ հարվածել է աշխարհում տնտեսությամբ ամենահզոր երկրին՝ ԱՄՆ-ին, որտեղ նկատվում են խնդիրներ ֆինանսական համակարգում:
ԱՄՆ-ում բազմաթիվ բանկեր «կպայթեն» մինչև 2025 թվականի վերջ. Bloomberg-ը նշել է պատճառը
Կան կանխատեսումներ, որ ԱՄՆ-ում դեռևս բազմաթիվ բանկեր կսնանկանան: Միևնույն ժամանակ կյանքն ընթանում է առաջ և ԱՄՆ-ում ներկայացրել են ամերիկյան 100 խոշոր բանկերի ցանկը:
Ներկայացնենք առաջին և վերջին երեք հորիզոնականները զբաղեցրած բանկերը՝ ըստ ընդհանուր ակտիվների ծավալի.
Գծապատկեր 1. ԱՄՆ-ի 100 ամենախոշոր բանկերի ցանկից առանձնացված առաջին և վերջին 3 հորիզոնականները զբաղեցնող բանկերը՝ ըստ ընդհանուր ակտիվների ծավալների
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ 100 խոշոր բաների ցանկի առաջին երեք հորիզոնականները պատկանում են JP Morgan Chase Bank-ին, Bank of America-ին և Citibank-ին: 2022թ-ի դրությամբ վերջիններիս ընդհանուր ակտիվների ծավալները կազմել են համապատասխանաբար $3.3, $2.5 և $1.7 տրլն:
Ցուցակի վերջին երեք հորիզոնականներում են հայտնվել Bremer Bank-ը, Citizens Bank-ը և Wells Fargo-ն: Վերջիններիս ընդհանուր ակտիվների ծավալները կազմել են համապատասխանաբար $15.8, $16.3 և $16.5 մլրդ:
Ներկայիս բարդ պայմաններում բանկերի հուսալիության մեկ այլ ցուցանիշ է նաև բանկերի տրամադրության տակ առկա պահուստային միջոցների ծավալները: Վերջինիս տեսանկյունից ԱՄՆ խոշոր երեք բանկերը ներկայացված են ստորև.
Գծապատկեր 2. ԱՄՆ-ի խոշորագույն բանկերը ըստ պահուստային միջոցների ծավալների
Առաջին հորիզոնականում է հայտնվել JP Morgan Chase -ը, որի պահուստային միջոցների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է $2.3 մլրդ:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Wells Fargo-ն՝ 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ $1.2 մլրդ ծավալով պահուստային միջոցներով, և Goldman Sachs-ը՝ 2022թ-ի 4-րդ եռամսյակի տվյալներով $972 մլն պահուստային միջոցներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում