Ճապոնիայում ստեղծված Rapidus համընկերությունը (կոնսորցիումը) նպատակ ունի մինչև 2027թ-ը երկրի տարածքում տիրապետել կիսահաղորդչային բաղադրիչների պայմանագրային արտադրությանը՝ օգտագործելով 2 նմ վիմագրական նորմեր։
Հեղինակավոր «Bild» թերթի հարյուրավոր աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի
Ընկերության ղեկավարը հայտարարում է, որ պատրաստ է գործնականում կիրառել սիլիցիումի թիթեղների մշակման առաջադեմ մեթոդները, սակայն իր առջև խնդիր չի դնում մրցակցել թայվանական TSMC-ի հետ: Rapidus-ն այս հարցում Ճապոնիայի իշխանությունների օգնության վրա հույս չի դնում:
Rapidus-ի մասնագետների թիմում այժմ ընդգրկված է մոտ 100 մարդ, առաջին խմբաքանակն արդեն պրակտիկայի է մեկնել Նյու Յորք. այստեղ տեղակայված են IBM ընկերության հետազոտական կենտրոնները, որոնք ոչ միայն արտադրում ու վաճառում են համակարգչային սարքավորումներ, նանխտեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում, այլև մասնագիտանում են վիմագրության մեջ:
Հենց IBM -ը կդառնա Rapidus-ի գլխավոր տեխնոլոգիական դոնորը, քանի որ ամերիկյան այս ընկերությունը դեռ 2021 թվականին ցուցադրել է 2 նմ տեխնոլոգիայով պատրաստված հիշողության բջիջի նախատիպը։
Հիշեցնենք, որ Rapidus-ը մինչեւ 2027 թ.-ը Ճապոնիայի տարածքում 2 նմ չիպերի արտադրությունը յուրացնելու համար անհրաժեշտ ծախսերը գնահատում է $37-ից մինչեւ $53 մլրդ: Պաշտոնապես երկրի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այս նախաձեռնությունը սուբսիդավորելու պատրաստակամությունը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ նախագծի աջակցության համար նախատեսվում է հատկացնել մոտ $2,3 մլրդ:
Rapidus-ի ղեկավարը նախապես հաշտվել է այն բանի հետ, որ պետության կողմից Ճապոնիայում կիսահաղորդչային ոլորտի աջակցությունը մնում է բավականին համեստ, ուստի ակնկալում է Rapidus-ի հիմնադիրներ հանդիսացող ընկերությունների ներդրումային ակտիվությունը: Դրանց թվում, ի դեպ, հայտնվում են Toyota-ն և Denso-ն, ուստի Rapidus-ում վարորդի ակտիվ աջակցության ավտոմոբիլային համակարգերի բաղադրիչների թողարկումը համարվում է ապագա գործունեության գերակա ոլորտներից մեկը։
Rapidus-ի ղեկավարը նաև նշել է, որ ընկերությունն ինքնուրույն է զբաղվելու կիսահաղորդչային բաղադրիչների փորձարկմամբ և փաթեթավորմամբ ու դրանց արտադչրությամբ: Դա թույլ կտա ինչպես կրճատել արտադրական ցիկլի տևողությունը, այնպես էլ մեծացնել շահույթը, որի շրջանակներում կընդունվեն աշխատանքի ամենաժամանակակից մեթոդները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում