Թվային դոլար. դե՞մ, թե կողմ. ինչ են ցույց տալիս հարցման արդյունքները

3 Min Read

Աշխարհում լայնորեն տարածվում են կրիպտոարժույթները։ Դրանք գնալով ավելի հանրահայտ են դառնում՝ պայմանավորված նոր տեխնոլոգիաների զարգացմամբ և գործող համակարգից տարիներ շարունակ առկա դժգոհություններով։ Աշխարհի տարբեր ԿԲ-եր սկզբում չափազանց ընդդիմանում էին ապակենտրոնացված փողի գաղափարին, քանի որ փաստացի տեղի էր ունենում իշխանության կորուստ, ինչը չափազանց վտանգավոր է աշխարհը ղեկավարողների տեսանկյունից։

Աշխարհում մեծացրել է իշխանությունների նկատմամբ անվստահությունը, և այս անվստահության մթնոլորտը շարունկում է աճել։ Արդեն իսկ նկատվում է աշխարհում դոլարային համակարգից անկախ լոկալ համակարգերի ստեղծման փորձեր։ Սակայն, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այս անցումային շրջանը և նոր համակարգի ներդրումը ժամանակ է պահանջում։ Նախ և առաջ պետք են փոփոխություններ մարդկանց գիտակցության մեջ։ Հիշենք այն ժամանակները, երբ շրջանառվում էին միայն մետաղադրամներ, այնուհետև հայտնվեց թղթադրամը, այնուհետև տարատեսակ վճարային քարտերը, այնուհետև առցանց վճարային համակարգը եկավ և հիմա նոր անցում է նախատեսվում։


Չինական Չանշուում որոշել են աշխատավարձերը վճարել թվային յուանով


Այս իրավիճակում շատ կառավարություններ նախատեսում են թվային արժույթների ստեղծումը։ Օրինակ, Ճապոնիան քայլեր է կատարում թվային իենի ստեղծման գործում, գրեթե նույն փուլում են Իրանը, Ռուսաստանը և մի քանի այլ պետություններ։ Սա ևս մեկ հնարավորություն է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ թվային փողերի աշխարհում։ Թվային դոլարի մասին են մտացում նաև ԱՄՆ ֆեդռեզերվում, սակայն հետաքրքիր է՝ ինչպիսին է ամերիկացիների վերաբերմունքն այս գործընթացներին։

Կատոյի ինստիտուտի հարցումներն արտացոլում են այսպիսի պատկեր․

Գծապատկեր 1․ Ամերիկացիների վերաբերմունքը թվային դոլարի հնարավոր ստեղծմանը

Ամերիկացիների 34%դեմ է թվային դոլարի ստեղծմանը, 49%-ը դեռևս չի կողմնորոշվել, իսկ աջակիցների մասնաբաժինը կազմել է ընդամենը 16%։ Այս պատկերի հիմնական պատճառն այն է, որ ամերիկացիների միայն 28%-ն է գիտակցում՝ ինչ է թվային դոլարը, մնացած 72%-ը պատկերացումներ չունեն։

Հետաքրքիր է, որ նույն ընդդիմացողների դաշտն առկա է քաղաքական շրջանակներում։ Հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատական դաշտում ընդդիմադիրների և աջակիցների մասնաբաժինը կազմում է 22%, մինչդեռ չկողմնորոշվածների մասնաբաժինն արձանագրել է 56% արդյունքը։

Հանրապետականների պարագայում ընդդիմացոնղերի մասնաբաժինը կազմել է 53%, աջակիցներինը՝ 11%, իսկ չկողմնորոշվածներինը՝ 36%։

Հարցված ամերիկացիների 76%-ը կարծում է, որ ամերիկյան կառավարությունը չպետք է թողարկի թվային դոլար, քանի որ դա կարող է թույլ տալ կառավարությանը վերահսկել թե ինչ են գնում ամերիկացիները և հետագայում խառնվել այդ որոշումների ընդունմանը։

Մյուս կողմից բնակչության 24%-ն այն կարծիքին է, որ թվային դոլարը անհրաժեշտություն է, քանի որ այն թույլ կտա նվազեցնել ֆինանսական հանցագործությունները և կանխել անօրինական ակտիվությունը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել ամերիկացիների հասանելիությունը ֆինանսական համակարգին։

Հավելենք, որ թվային արժույթի ստեղծումը պետության մակարդակով լուրջ հարց է։ Սակայն, ինչպես երևում է աշխարհում առկա միտումներից, այս հարցում ուժեղ մրցակցություն է սպասվում։ Օրինակ, աշխարհի երրորդ տնտեսությունը՝ Ճապոնիան, արդեն իսկ հաստատուն քայլեր է կատարում թվային իենի ստեղծման գործում։ Արդյո՞ք հնարավոր է խուսափել այս գործընթացներից։ Կարծում ենք ոչ, քանի որ չկա երաշխիք, որ հին համակարգում մնալն ավելի մեծ վտանգներ չի ստեղծի ֆինանսական կայունության համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով