ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով` Ն. Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանում նկատվող տնտեսական աճի մեջ մեծ է ՌԴ-ի դերը, քանի որ ՀՀ հիմնական առևտրային գործընկերը հենց ՌԴ-ն է։
Ըստ ՌԴ փոխվարչապետի` ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:
Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 7 ամսում աճել է 50 %-ով
Ալեքսեյ Օվերչուկն այս փաստը շղթայել է ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության հետ, որը տալիս է իր դրական արդյունքները: Օվերչուկի կարծիքով դժվար է նույնիսկ պատկերացնել Հայաստանի վիճակը ռուս-հայկական հարաբերությունների խզման պարագայում: Այս խոսքերը ևս մեկ անգամ հիմք են տալիս կասկածի տակ են դնելու հայաստանյան իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը. ստացվում է, որ ներկայումս Հայաստանում նկատելի տնտեսական աճն ընդամենը ուռճացված է, պայմանավորված ինչ-որ հանգամանքներով: Փաստացի ստացվում է, որ տնտեսական աճի ներքին աղբյուրները չափազանց սահմանափակ են:
Դրա մասին են վկայում ՀՀ արտահանման ծավալների կառուցվածքը ըստ տարբեր երկրների.
Գծապատկեր 1. ՀՀ արտահանման ծավալների կառուցվածքը 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ արտահանման ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 2 անգամ՝ կազմելով 2,158,463.4 հզր դրամ: Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ում, ՀՀ արտահանման ծավալների 49.3%-ը բաժին է ընկնում միայն ՌԴ-ին:
ԵՄ երկրների և այլ երկների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար՝ 10.9% և 37%:
Նկատեք նաև արտահանման ծավալների մասնաբաժինների աճերը 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածը համեմատած 2022թ-ի նույն ժամանակահատվածի հետ: Հետաքրքիրն այն է, որ ԵՏՄ -ի՝ ՀՀ արտահանման ծավալներում ունեցած մասնաբաժինը կազմում է 51.4%:
Արտահանման ծավալների աճ է արձանագրվել թե՛ ՌԴ-ի՝ 3.8 անգամ, թե՛ Բելառուսի՝ 4.1 անգամ, թե՛ Ղազախստանի՝ 4.4 անգամ, և թե՛ Ղրղզստանի՝ 2.8 անգամ, մասով:
Այսպիսով, իրապես Օվերչուկի և վարչապետ Փաշինյանի կարծիքները համընկնում են առ այն, որ ՀՀ ապրանքների նկատմամբ ԵՏՄ անդամ պետությունների նման բուռն պահանջարկի աճն էապես կարող է տնտեսության աշխուժացման պատճառ դառնալ: Հարց է առաջանում՝ արդյոք ժամանակին արված հաշվարկները ճիշտ էին և ՀՀ-ին ԵՏՄ անդամակցության տնտեսական օգուտներն այսպիսի ուշացումով են դրսևորվում, թե կան որոշակի պայմանավորվածություններ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան օրակարգի մասով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում