«Էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույցի» վերածվող Հայաստանը ո՞ր դիրքերում է ԵՏՄ-ում՝ էներգիայի արտադրության ծավալներով

3 Min Read

Հայաստանի իշխանությունների ներկայիս պոպուլիստական վարքագիծը զգալի դժվարություններ է ստեղծում ոչ միայն արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, այլև երկրի ներսում: Հայաստանը ինչ կարգավիճակ ասես չունեցավ՝ սկսած «կովկասյան վագրից» վերջացրած մի պետության, որը «կադաստրի վկայական չունի»: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհում միայն երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը պետք է  հստակեցնի այսպես կոչված կադաստրային հարցերը: Հիմա էլ Ն. Փաշինյանը որոշել է Հայաստանը դարձնել տարածաշրջանային էներգետիկ հանգույց:

Սակայն, արդյո՞ք դա երբևէ իրականություն կդառնա:


Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ներկայիս լարված տարածաշրջանային իրավիճակում, երբ օրեր առաջ Ադրբեջանը կրակ էր բացել նոր կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը թույլ կտա Հայաստանին վերածվել էներգետիկ հանգույցի:

Հիշենք Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտելու է Հայաստանի զարգացմանը՝ թույլ չտալով որևէ տարբերակ, որի դեպքում հայերը կրկին ոտնձգություն կանեն այսպես կոչված «Ադրբեջանական տարածքների նկատմամբ»: Այս համատեքստում անլուրջ են հնչում վարչապետի վերջին հայտարարությունները ԵՏՄ վարչապետների հանդիպման ժամանակ: Ընդհանրապես, հարց է առաջանում՝ ԵՏՄ անդամ պետությունները, վերջ ի վերջո, ՀՀ-ն ո՞ր սահմաններով են ճանաչում և ԵՏՄ-ն որ տարածքներով է համագործակցելու Հայաստանի հետ:

Էներգետիկ հանգույց դառնալու հնչեղ հայտարարություններից հետո հետաքրքիր է հասկանալ՝ ընդհանրապես ԵՏՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ինչպիսին են.Գծապատկեր 1. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ԵՏՄ-ում 2023թ-ի առաջին եռամսյակում

Առաջին հերթին փաստենք, այն, որ էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հայաստանը 2023թ-ի առաջին եռամսյակում գրավել է վերջին տեղը՝ 2.4 մլն կՎտ/ժ:

Առաջատար է ՌԴ-ն, որը միայն 2023թ-ի առաջին եռամսյակում արտադրել է 320.5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Վերջից երկրորդ տեղում է Ղրղզստանը՝ 4.7 մլն կՎտ/ժ արդյունքով:  

Իրավիճակն առավել հանգամանալից հասկանալու համար ուսումնասիրենք իրավիճակը 2021թ-ի տվյալներով, երբ դեռևս աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում այսպես չէր լարվել.

Գծապատկեր 2. Վիճակագրական տվյալները՝  2021թ-ին 

ԵՏՄ-ում արտադրվել է 1,338,547.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Վերջինիս ծավալների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ-ին՝ 1,159,415.9 մլն կՎտ/ժ:

Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանը՝ էլեկտրաէներգիայի արտադրության 115,079.2 մլն կՎտ/ժ ծավալներով:

Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նույնիսկ չեն մոտենում Ղրղզստանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներին, որը կազմել 15,138 մլն կՎտ/ժ:


Որքան էլեկտրաէներգիա է արտադրվում ՀՀ-ում. ինչ ծավալներ է գրանցել կանաչ էներգետիկան



☑️ Եզրափակելով նկատենք՝ նման մրցակցային պայմաններում որքա՞ն է գնահատվում Հայաստանի հնարավորությունները տարաշածրջանում էներգետիկ հանգույց դառնալու տեսանկյունից: Նշենք, որ էլեկտրաէեներգիայի արտադրության մեծ պոտենցիալներ ունեն ՀՀ անմիջական հարևանները ևս: Թուրքիայում կառուցվում է ռուսական ատոմակայան, որն էապես նպաստելու է Թուրքիայում էլեկտրաէներգայի արտադրության ծավալների ավելացմանը:       

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով