Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում։ Շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված՝ աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացել է: Այս մասին այսօր սուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ գնաճը տարվա ընթացքում կկայունանա 4 տոկոսի սահմաններում։
«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,- ավելացրեց ԿԲ նախագահը:
Ըստ նրա`2023-ի երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճը:
«Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էակն թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում: Հայաստանի Կենտրոնական բանկը համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,- նշեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում