ԱՄՀ-ն հաստատել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը

1 Min Read

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը։ Այս մասին նշված է Հայաստանին տրված Stand–By Arrangement վարկայինհամաձայնագրիմիջանկյալզեկույցում։

Ավելի վաղ՝ ապրիլին, ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության կանխատեսումը 4,5%-ից հասցրել էր 5,5%-ի, երբ Հայաստանի տնտեսությունը 2023-ի առաջին ամիսներին շարունակեց աճել երկնիշ թվերով։

Տնտեսության համար ռիսկերի շարքում հիմնադրամը նշում տարածաշրջանում առկա ռիսկերը, միջազգային ֆինանսական շուկաներում առավել խիստ պայմանները, ինչպես նաև առանցքային գործընկեր երկրների տնտեսական դժվարությունները:

ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկի  գնաճի ռիսկերը զսպելու համար, ինչպես նաև ուժեղացնի շրջանառության վերահսկողությունը անշարժ գույքի շուկայում։

Հիշեցնենք, որ Հայաստանը նախորդ տարի բյուջեի համալրման համար ԱՄՀ-ից ստացել է մոտ 165,6 մլն դոլարի վարկ՝ 3 տարի ժամկետով։

Share This Article