ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի մայիսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: Հիմա էլ տեղի է ունենում գների բավականին արագ անկում: Արդեն գները իջել են ԿԲ նպատակային մակարդակից ավելի ցածր. շարունակվելու դեպքում այս երևույթը ևս տնտեսության վրա կարող է թողնել բացասաբար հետևանքներ:
Սակայն ներկայիս գների անկումը խիստ սեզոնային բնույթ է կրում: Ինչևէ, 2023թ-ի մայիսին գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի ապրիլի համեմատ կարող ենք ուսումնասիրել հետևյալ գծապատկերի միջոցով.
Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի մայիսին նախորդ ամսվա և 2022թ-ի մայիսի համեմատ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի մայիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գներն աճել են ընդամենը 1,3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գների անկում է դիտվել 1,8%-ով։
Խոստովանենք, որ գնաճը հիմա էլ նույնիսկ շատ է դանդաղել, սակայն վստահ ենք, որ այս իրավիճակին նպաստող բազմաթիվ գործոններ կան, և այս գործոնների ազդեցության թուլացմանը զուգահեռ գնաճը կրկին կսկսի արագանալ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ սույն տարվա հունվար և փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:
Գների մակարդակի փոփոխությունը. ինչպիսին է եղել պատկերը 2023թ-ի ապրիլին
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի մայիսին 2022թ-ի մայիսի և 2023թ-ի ապրիլի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի մայիսին նախորդ ամսվա և 2022թ-ի մայիսի համեմատ ըստ հիմնական ապրանքախմբերի
Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023թ-ի մայիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել տրանսպորտի ոլորտը՝ 3.1%-ով:
Երկրորդ հորիզոնականում է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների անկումը, որը կազմել է 2,1%:
Երրորդ տեղում է կապի ոլորտը, որտեղ գների անկումը կազմել է 0.2%:
Մյուս կողմից 2023թ-ի մայիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում՝ 8.3%:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտը, ինչպես նաև աճել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները՝ 7.8%:
Երրորդ տեղում է հանգիստ և մշակույթ ոլորտը՝ 6.6%:
2023թ-ի մայիսին նախորդ ամսվա համեմատ գների ամենամեծ անկումն արձանագրվել է սննդամթերքի մասով՝ 4.1%-ով: Գների փոփոխություն չի դիտվել կապի և կրթության ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում